Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ եմ գնահատում ՔՊ կուսակցության ղեկավարների հարգանքը ընտրությունների նկատմամբ, երբ տեսնում եմ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Ալավերդու ընտրված քաղաքապետին». Նարեկ Կարապետյան

Ապրիլ 10,2026 23:33 Share

Փարատելով «Առաջին լրատվականի» լրագրողի արտահայտած զարմանքը՝ Սամվել Կարապետյանի՝ արհեստական բանականության միջոցով ելույթների առնչությամվ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասաց. «Մենք մոտ հինգ նամակ ենք գրել դատախազություն՝ հարցնելով, արդյոք ազա՞տ է մեր առաջնորդի խոսքի իրավունքը, Սամվել Կարապետյանը որպես կողմ իրավունք ունի՞ տեսաուղերձի։ Եթե պատասխանները տեսնեք, ձեզ պետք է չորս իրավաբան, որպեսզի մեկնաբանի։ Եվ չորս իրավաբաններից ոչ մեկը նույն կերպ չի մեկնաբանել պատասխանները։ Մեր իրավական համակարգին և դատախազությանը կոչ եմ անում, որպեսզի նորմալ պատասխան գրի՝ «թույլատրվում է»։

Այդ ժամանակ մեր հանրությունը կտեսնի, թե ինչպիսի տվյալներով և ինչ բազայի տեր մարդ է նա՝ Հայաստանում, պոլիտեխնիկական համալսարանում լավ ուսում ստացած, ի դեպ՝ ավարտած։ Մեզ համար առաջնահերթ խնդիր, հարց է, որպեսզի ժողովուրդը մեր երկրի ապագա առաջնորդին տեսնի, խոսքը, կարևոր շեշտադրումները լսի։ Այն փոփոխությունները, որ մենք բերելու ենք, դա տեսնի մեր ժողովուրդը»։

Հարցին, թե ընտրություններին ընդառաջ իրենց քաղաքական ուժի համագումարը փակ ձևաչափով անցկացնելը, ընտրացուցակները փակ համագումարում ներկայացնելը ինչով էր պայմանավորված, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Որպեսզի քննարկումների ժամանակ կաշկանդվածություններ չունենանք, երբեմն բաց ենք անում, երբեմն՝ փակ։ Մենք վաղը՝ շաբաթ օրը, ժամը 17։00-ին Օպերայի հրապարակում ունենք հանրահավաք։ Ում համար կարևոր են փոփոխությունները, հրավիրում եմ, որպեսզի հնարավորություն ունենանք այնտեղ ներկայացնել։ Փակ համագումարի իմաստը նաև այն էր, որ մարդկանց հանրահավաքի ժամանակ ներկայացնենք մեր ցուցակի համարները, ինֆորմացիան ներկայացնենք առաջին դեմքից։

Իսկ ընտրությունների հետ կապված, ես շատ եմ գնահատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարների հարգանքը ընտրությունների նկատմամբ, երբ տեսնում եմ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որն ընտրվելուց մի քանի օր հետո կալանավորվեց։ Երբ տեսնում եմ Ալավերդու ընտրված քաղաքապետին, որի ընտրվելուց հետո կարմիր բերետավորների կողմից իշխանությունը փոխվեց։ Երբ տեսնում եմ այս օրինակները, գնահատում եմ այն բարձր հարգանքը, որ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը ազատ ընտրությունների արդյունքների հանդեպ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930