Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանն իրենց ընտրացուցակի մասին. «Կուսակցականությունը եւ թայֆայականությունը պետք է վերանան»

Ապրիլ 11,2026 00:51 Share

«Ինչպես է կազմվել մեր ցուցա՞կը։ Պրոֆեսիոնալիզմի սկզբունքով։ Տեսնում ենք, որ այդ մարդիկ ամեն մեկն իր ոլորտում կարող են կարեւոր փոփոխություններ անել»,- պատասխանեց Նարեկ Կարապետյանը «Առաջին լրատվականի» լրագրողի հարցին:

Իսկ դիտարկմանը, որ ցուցակում կան մարդիկ, որոնք ժամանակին Քոչարյանի թիմից, ՀՀԿ-ականների շրջապատից են եղել, մինչդեռ, «Ուժեղ Հայաստանը» հստակ հայտարարում էր, որ նախկիններ չեն լինելու, նոր մարդիկ, նոր ուժեր ու դեմքեր են լինելու, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Դուք չնկատեցիք, որ ցուցակում կան նաեւ ՔՊ-ի հետ աշխատած մարդիկ։ Ի՞նչն է մեր տարբերությունը։ Այն, որ մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, այլ դիտարկում ենք մաքուր ձեռքերը եւ պրոֆեսիոնալիզմը։

Իմ նախորդ խոսքի մեջ ես մի շատ կարեւոր բան ընդգծեցի։ Կուսակցականությունը եւ թայֆայականությունը պետք է վերանան։ ՔՊ-ն ասում է՝ ավելի լավ է մերը լինի, թեկուզ թույլ լինի։ Մենք ասում ենք, եթե մաքուր ձեռքերով է, մենք հպարտ եւ ուրախ ենք, որ մեր հետ ճանապարհ անցնի»;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930