Արագածոտնի թեմում շարունակվում են միասնական աղոթքներն ու ժամերգությունները:
Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու մեր հավատավոր զավակները կրկին մեկտեղվել էին միասնական աղոթքի Արագածավան համայնքում:
Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Ժամերգությունից առաջ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում Հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ հայրենիքի համար նահատակված հերոսների համար, ապա թափորով՝ «Քրիստոս Յարեաւ» ավետաբեր շարականը երգելով հոգեւորականաց դասը ժողովրդի հետ մտան Եկեղեցի, որտեղ կատարվեց Երեկոյան ժամերգություն։
Կարդացեք նաև
Հավարտ ժամերգության, Թալինի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանն իր պատգամը փոխանցեց ներկաներին: Տեր Հայրն հորդորեց հավատացյալներին հավատքը գործ դարձնել, ապրել իրական քրիստոնեային արժանի՝ չվախենալ փորձություններից և հավելեց. «Փորձություններից պետք չէ վախենալ, քանի որ դրանք կան, որպեսզի մենք առավել զորեղ դառնանք»: Ժամերգության ավարտին բարերար ընտանիքի կողմից ուխտավորներին սիրո ճաշ մատուցվեց:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ






















































