Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 479-Ն որոշման մեջ։ 2025 թվականի նոյեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր կառավարության որոշումներ ընդունելու համար:
Այդ լիազորող նորմերից մեկը՝ նշված օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասն, ուղղակի ամրագրում է, որ բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և աջակցության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Նախագծով առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը, սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, և հստակեցնել որոշման մեջ կիրառվող որոշ եզրույթներ և իրավական տեխնիկայի համատեքստում՝ համահնչությունն այլ իրավական ակտերի հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































