Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել․ «Իշխանություն»

Ապրիլ 11,2026 10:20 Share

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:

ՆԳՆ-ից մեզ հայտնեցին. «Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ»։

 

ՆԳՆ ավտոբուսի ոստիկանները գնում էին Լոռու մարզ մեկնող Փաշինյանի անվտանգությունը ապահովելու: Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը վթարի մասին տեղեկությունը տալիս է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե գվարդիայի ավտոբուսի վթարը կապ չունի «ուրախ ավտոբուսի» ուղևորների հետ: «Իշխանություն» լրատվականին դեպքի վայրից պատմեցին, որ գվարդիայի ավտոբուսը գնում էր Լոռի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը սպասարկելու և ՔՊ-ականների անվտանգությունը ապահովելու համար:

Հատկանշական է, որ այսօր առավոտյան «ուրախ ավտոբուսի» մեջից լայվ անող Փաշինյանը հիշել էր Շիրակի մարզի ողբերգական ավտովթարը և հորդորել՝ ուշադիր լինել: «Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել»,-այս մասին ասել է Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930