Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար․ Վարդան Ոսկանյան

Ապրիլ 11,2026 10:43 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։

Ինչպես և ենթադրվում էր, այն գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արաղչին, փոխնախարար Թախթ-Ռավանչին, ԱԽ քարտուղար Զոլղադրը, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ահմադիանը, Կենտրոնական բանկի նախագահը և այլ պաշտոնյաներ ու տեխնիկական մասնագետներ։

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ դեմ առ դեմ բանակցությունները կսկսվեն Ղալիբաֆի կողմից մատնանշված երկու պայմանավորվածությունների կյանքի կոչումից հետո։

Ոչ պաշտոնական իրանական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ում ապասառեցվել է իրանական ակտիվների առաջին տրանշը՝ մոտ 6 մլրդ դոլար, և միակ խնդիրը մնում է Լիբանանում հրադադարի հաստատումը։

Դե, ինչ՝ սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930