Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում որոշակի կանոնադրական խմբագրումներն էլ չեն խանգարի, սակայն կառույցի արդյունավետությունը կախված է անդամ երկրների հարաբերություններից․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 11,2026 11:16 Share

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանի դեմ ամերիկյան գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները, որոնք մի կողմից արտահայտվում են նախագահ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կառույցում ինստիտուցիոնալ վերանայումների անհրաժեշտությամբ։

Սա նաև այն ակնհայտ իրողության արտահայտումն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է գրված կառույցի կանոնադրությունում, փոխգործակցության հիմքում, առաջին հերթին, անդամ երկրների հարաբերություններն են։

Ի դեպ, նույն խնդիրը՝ որոշ փոփոխություններով, վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Այդ կառույցում, թեև որոշակի կանոնադրական խմբագրումներն էլ չեն խանգարի, սակայն կառույցի արդյունավետությունը կախված է անդամ երկրների հարաբերություններից, որոնց պրակտիկ դրսևորումներն արտահայտվել են նաև ՀՀ-ի համար հանգրվանային փուլերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930