Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհների լավ վիճակը լրացուցիչ գայթակղություն է արագ վարելու, զգույշ եղեք»․ Փաշինյանը՝ ողբերգական ավտովթարի առիթով

Ապրիլ 11,2026 11:36 Share

«Տխուր իրադարձություններ են տեղի ունեցել, խնդրում ենք ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահպանել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը հանգեցնում է շատ ցավալի դեպքերի»,-«ուրախ ավտոբուսով» դեպի Լոռու մարզ ճանապարհին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ «Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կիլոմետր հատվածում՝ Աղին բնակավայրի մոտ տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար։ Ընտանիքի 5 երեխաներից երկուսը, որոնցից մեկը մեկ տարեկան տղա է, մյուսը՝ վեց տարեկան աղջիկ, մահացել են։

Տուժած «Opel» մակնիշի մեքենայի մեջ գտնվող ընտանիքի 4 անդամներին՝ մորն ու անչափահաս երեք երեխաներին, երեկ Գյումրի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված տարբեր բուժհաստատություններ։

Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր զգույշ լինել ճանապարհներին, ևս մեկ ավտովթար տեղի ունեցավ։ Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ։

ՔՊ-ականներն «ուրախ ավտոբուսով» այսօր կլինեն Տաշիրում, Ստեփանավանում, Վանաձորում, Սպիտակում և Ապարանում։

Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ եթերում հայտնեց, թե ավտոբուսի վրա ազդանշան են տեղադրել, որ իրենց ողջունող քաղաքացիներին ձայնային ազդանշանով արձագանքեն։

Ցույց տալով, որ ազդանշանն իր ձեռքի տակ է՝ նշեց․ «Իմացեք՝ ձայնային ազդանշանը ստեղ է, և ձայնի հեղինակը մենք ենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930