Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ չմեկնելու համար ազատազրկման դատապարտված զինծառայողներն արդարացվել են. «Հրապարակ»

Ապրիլ 11,2026 12:06 Share

Իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը, որպես 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառներից մեկը, նշում է զանգվածային դասալքությունը։ Գործադիր իշխանությունից կախում ունեցող իրավապահներն էլ փորձում են իրենց որոշումներով, վճիռներով հաստատել զանգվածային դասալքության վերաբերյալ նրանց պնդումները, սակայն ճշմարտությունը, թեկուզ՝ դժվարությամբ, ի վերջո հաղթում է։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներ Նաիրի Բեգլարյանին, Սերյոժա Հովակիմյանին, Հովակիմ Ալավերդյանին, Եդիգար Եդիգարյանին, Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Էվինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի զինծառայող, ՀՀ կառավարության 2020թ․ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի համապատասխան հրամանով Արցախի Հանրապետություն մեկնելուց եւ պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայությանն անցնելուց, որը զուգորդվել է դրա փաստացի չկատարմամբ։

Նրանց՝ բոլորին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 529 հոդվածի 3-րդ մասով («Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն առաջացրել է մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ հանգեցրել է զորամասում անկարգությունների կամ առաջացրել է այլ ծանր հետեւանք»)։

2025թ․ ապրիլի 11-ին Բերդ քաղաքում կայացած դատական նիստում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Եդիգար Եդիգարյանին, Սուրեն Էվինյանին, Նաիրի Բեգլարյանին, Հովակիմ Ալավերդյանին, Սերյոժա Հովակիմյանին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածով եւ նրանց նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ Զինվորական դատախազ Վ․ Վարդանյանն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով վերաքննիչ դատարանին խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025թ․ ապրիլի 11-ի դատավճիռը, Ե․ Եդիգարյանին, Ս․ Էվինյանին, Ն․ Բեգլարյանին, Հ․ Ալավերդյանին, Ս․ Հովակիմյանին դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով։ 5 ամբաստանյալների պաշտպանները եւս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել, որով խնդրել են վերանայել այդ դատավճիռը եւ մեղադրյալներին արդարացնել։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930