Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է լինելու մեր վիճակը Ռուսաստանի հետ, ռուսներն ուղիղ ասում են՝ պետք չէր Պուտինի հետ էդպես խոսել». Ստեփանավանում քաղաքացին հարցրեց Փաշինյանին

Ապրիլ 11,2026 14:28 Share

«Ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ մեր էս վիճակը»,-Ստեփանավանում մի քաղաքացի հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները «ուրախ ավտոբուսով» շրջում են Տաշիրով, Ստեփանավանով, Վանաձորով, Սպիտակով, Ապարանով։

Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանին մոտեցած քաղաքացին դժգոհեց, որ երեք օր առաջ իրեն ՌԴ-ից ՀՀ են ուղարկել ու պատմեց․ «Ես ՌԴ-ի քաղաքացի էի, մի քանի տարի առաջ հարցեր եղան, բռնեցին իմ անձնագիրը քրքրեցին, զրոյացրին։ Տեխնիկաներս մնաց էնտեղ, տունս՝ էնտեղ, կնիկ- երեխա՝ էնտեղ, մորս գերեզմանն՝ էնտեղ։ Քովիդի ժամանակ մերս մահացավ, չկարողացա բերել Հայաստան»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ցավում եմ եղբայր, բայց ի՞նչ նկատի ունեք՝ մե՞նք ինչ պետք է անենք․․․ երևի անձնագրի մեջ իրավական խնդիր է եղել»։

Քաղաքացին էլ հակադարձեց․ «Չէ, ռուսներն ուղիղ ասում են, որ պետք չէր Պուտինի հետ տենց խոսել։ Հիմի ո՞նց հասկանանք՝ ի՞նչ է լինելու, մեռնելո՞ւ ենք, թե սաղ ենք մնալու»։ Փաշինյանն էլ հանգստացրեց՝ նախ կենդանի եք, երկրորդն էլ՝ Դուք եք ասում, որ Ձեր անձնագրի մեջ խնդիրներ են եղել։

Քաղաքացին վրդովված ասաց․ «20 տարի ապրել եմ, խնդիր չի եղել»։ Փաշինյանն էլ ՝ էդ ի՞նչ կապ ունի՝ հիմա մենք պիտի գնանք էնտեղ, Ձեր՝ ապօրինի անձնագիր ստանալու համար բան անե՞նք։ Իսկ քաղաքացին ասաց․ «Ուզում ենք իմանալ՝ ռուսի հետ դզվելու է, թե՝ չէ»։ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան նշեց․ «Ռուսի հետ բան չկա, ամեն ինչը դզված է, Դուք օրինական վարքագիծ ցուցաբերեք, ոչ մի պրոբլեմ չի լինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930