Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ

Ապրիլ 11,2026 15:25 Share

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և հանդիպմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուր կողմի կարծիքը կարևոր է: «Ես հաճախ նկատում եմ, որ կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացները միջնորդավորված են հասնում ծնողներին՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: Ու թերևս, ուղիղ շփումը կարող է լինել ավելի լավ միջոց անորոշությունները հարթելու առումով»,- ասել է նախարարը։

 

Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են կրեդիտային համակարգին, նպատակային ուսուցմանը, գնահատման նոր համակարգի արդյունավետությանը, դասարաններում աշակերտների թվի կրճատմանը, դասագրքերի բովանդակությանը, ուսումնական նյութերի վերանայմանը, տարրական դպրոցում առարկաների առավել կիրառական նշանակությանը, էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննությանը, նախագծային աշատանքների իրականացմանը, «300 դպրոց» ծրագրում Արարատի մարզի դպրոցների ընդգրկվածությանը և այլն:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930