Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կին զանգում, ներկայանում է՝ իբր Արթիկից, «Ուժեղ Հայաստանից» է, ասում է՝ 20,000 դրամ կտամ, եթե գաք «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին․ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»․ Տիգրան Հայրապետյան

Ապրիլ 11,2026 16:46 Share

«Ինչ-որ մի կին Արթիկից զանգում, ներկայանում է՝ իբր թե «Ուժեղ Հայաստանից» է, առաջարկում է, ասում է՝ 20,000 դրամ կտամ ձեզ, եթե գաք «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին։ Այսինքն՝ կեղծ ապացույցներ է ձեռք բերում, որ վարկաբեկի «Ուժեղ Հայաստանին»։ «Ուժեղ Հայաստանից» են ինձ զանգել, խնդրել, որ զբաղվեմ այս գործով։ Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։ Ոստիկանության թե′ Արաբկիրի բաժնում են նյութեր նախապատրաստվում, թե′ ոստիկանության Խանջյան 21 հասցեում։ Փաստացի Թամարա անունով ներկայացող կինը կեղծ տեղեկություն է տարածում»,- Aravot.am-ի հետ զրույցում ահազանգեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը նաև մեզ հայտնեց այն հեռախոսահամարը՝ 094948306, որով, նրա փոխանցմամբ, զանգում են Արթիկի բնակիչներին։

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ դուք փորձե՞լ եք այդ համարով զանգել, նա պատասխանեց․ «Չեմ փորձել։ Հանցագործի հետ ի՞նչ խոսեմ, ասեմ՝ ինչի՞ եք նման բան անում։ Ինքը քրեորեն պատժելի արարք է կատարել, ոստիկանությունն ու քննչական մարմինը պետք է զբաղվեն իրենով։ Առաջինը՝ պարզեն՝ ով է իրեն պատվեր տվել, ով է կազմակերպել այդ կեղծիքը՝ իբր թե հավաքներին մասնակցելու։ Ոստիկանությունը վերջին ժամանակները տենց կեղծ տվյալներ շատ է կազմակերպել, քրեական վարույթներ են նախաձեռնել կեղծ փաստերի հիման վրա»։

Տիգրան Հայրապետյանի համար ակնհայտ է՝ այդ կինն ինչ էլ ասի, «Ուժեղ Հայաստանի» հետ որևէ կապ չունի․ «Ինքն Արթիկի շրջանի բազմաթիվ անձանց է ահազանգել։ Հասկանալով, որ սա կեղծ նյութ է նախապատրաստում, կեղծ տվյալներ է նախապատրաստում, ինձ դիմել են «Ուժեղ Հայաստանից»։ Արթիկի բնակիչները, որոնց այդ համարից զանգել են, դիմել են «Ուժեղ Հայաստանին»։

Մենք փաստաբանի տրամադրած համարով զանգեցինք, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930