Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի յուրաքանչյուր օրը վնաս է ՀՀ-ին ու մեր քաղաքացիներին»․ Ռուբեն Մխիթարյան

Ապրիլ 11,2026 17:35 Share

«Այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող անձի յուրաքանչյուր օրը միայն վնաս է տալիս ՀՀ-ին ու մեր քաղաքացիներին»,-Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որն իրենց ցուցակի 25-րդ հորիզոնականում է, նախկի՞ն է, թե՝ ներկա, Ռուբեն Մխիթարյանն այսպես արձագանքեց․ «Մեր կարևորագույն նպատակն է համագործակցել այն մարդկանց հետ, որոնք իրոք մտածում են ՀՀ-ի մասին։ Ասեմ ավելին՝ ինչպես իրենք էին հրապարակել, իրենց նախնական ցուցակի առնվազն առաջին հարյուրում ինչքան փաստացի նախկիններ կան, որոնք նաև մեղադրվում են ոչ իրավաչափ գործողությունների մեջ։ Մեր ցուցակում, մեր կողքին եղած մարդիկ պետք է գերադասեն ՀՀ-ն, ՀՀ քաղաքացու արժեքն ու կարևորությունը։ Ով մտածում է մեր երկրի և հայրենիքի մասին, միանշանակ մեզ հետ է լինելու»։

Փաստմանը՝ շատերը մտածում են, որ եթե սահմանային կրակոցներ չկան, ուրեմն խաղաղություն է, Ռուբեն Մխիթարյանն այսպես արձագանքեց․ «Վարչապետի աթոռը զբաղեցնող այս անձը ութ տարի` ինչ ասում է, առանց որևէ բացառության իր ասածի հակառակն է լինում։ Երբ ասում է՝ խաղաղություն, անհնար է, սխալ է, պետք չէ հավատալ նրա որևէ ասածին, քանի որ այս խաղաղությունը թելից կախված խաղաղություն է․ թույլի հետ որևէ մեկը չի գնում հաշտության, այլ նրանից պոկում, տանում են այն, ինչ հնարավոր է»։

Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930