Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ մերկ դուրս գալ փողոց, գոչել Էվրիկա, տենց ավելի շատ լայքեր կհավաքի»․ Շիրազ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 11,2026 18:06 Share

«Այսօր այն առիթն է, որ մեր հայրենակիցները տեսնեն՝ Սամվել Կարապետյանն ուղիղ խոսում է իրենց հետ։ Այսօր այն հատուկ հայտարարությունն է հնչելու, որտեղ մենք տեսնելու ենք Սամվել Կարապետյանին։ Իշխանությունը շատ էր այն մասին խոսում, որ Սամվել Կարապետյանը չի խոսում, իսկ ինչո՞ւ է նա գտնվում փակի տակ, թող սրան պատասխանեն»,- Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։

Նա հուսով է՝ Սամվել Կարապետյանը շուտով կկարողանա նաև կենդանի շփվել ժողովրդի հետ։

Լրագրողները փաստեցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտնել էր՝ ցանկանում է՝ ՀՀ-ում ռուսամետ ուժերը հնարավորություն ունենան մասնակցելու ընտրություններին, և շատերը սլաքներն ուղղեցին «Ուժեղ Հայաստանի» ուղղությամբ ու հարցրին՝ համարո՞ւմ եք, որ Պուտինի խոսքերն ուղղված էին «Ուժեղ Հայաստանին», Շիրազ Մանուկյանը պատասխանեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը, գտնվելով ՌԴ-ում, նշում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս միայն այն բանից հետո, երբ ասում էր, որ Վլադիմիր Պուտինն էր այդպես ասել, և սպասում էր, որ ինքը կրկներ, կարելի՞ է ասել, որ ինքը ղեկավարվում էր ինչ-որ մեկի կողմից։ Իսկ այսօ՞ր ում կողմից է ղեկավարվում, կարելի՞ է ասել, որ նա սպասարկում է ինչ-որ մեկի շահը, եթե անդադար կրկնում է Ադրբեջանի թեզերը, ժողովրդին ահաբեկում պատերազմով»։

Ըստ Շիրազ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր իշխանության ներսում կան ճեղքեր և զուտ տպավորություն է ստեղծում, որ ինքը կարող է երրորդ անգամ ընտրվել, բայց ժողովուրդը ցույց է տալիս, որ չի հավատում այդ իշխանությանը։

Նրա համար զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանն է խոսում ուժեղ բառի մասին․ «Ինքն էլ է հասկանում շատ լավ, որ Սամվել Կարապետյանն իր տեսակով, իր քաղաքականությունն այս տրամաբանության մեջ ուժեղ է։ Բոլոր կարմիր գծերը այս իշխանությունը հատել է, ֆեյքեր է վարձում, որ մեր բոլորի գրառումների տակ հայհոյանքներ գրեն։ Իշխանական մեկ ֆեյք է՝ Հիսուս Քրիստոսի նկարով, սա է սրանց պատկերը, սրբանկարներն օգտագործում են, որ ՀՀ քաղաքացիների մեկնաբանությունների տակ հայհոյանքներ գրեն, մարդկանց պախարակեն, սրբություն չունեն այս մարդիկ, և չեն կարող կոչվել ՀՀ կառավարիչներ, պիտի հեռանան»։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է հավանումներ հավաքելու համար։ Նա մի առաջարկ արեց․ «Առաջարկում եմ մերկ դուրս գալ փողոց, գոչել Էվրիկա, տենց ավելի շատ լայքեր կհավաքի»։

Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930