Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ թուլություն չի սազում, հայ ազգ»․ Նարեկ Կարապետյան

Ապրիլ 11,2026 19:26 Share

«Աղքատությունը վերջ դնելու համար Հայաստան վերջապես հոսելու են միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ իրական ներդրողներից»,- Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա վստահեցրեց՝ հայ մարդն աշխատելու է և լավ է ապրելու։ Դիմելով հայ ժողովրդին՝ ասաց․ «Քեզ թուլություն չի սազում, հայ ազգ»։

Նարեկ Կարապետյանը հորդորեց բարձր նշաձող սահմանել․ «Մեզ պետք են 21-րդ դարի քաղաքներ, և դա իրագործվելու է ուժեղ տնտեսական քաղաքականության միջոցով։ Մենք մեր անցյալի ստվերը չպիտի լինենք, այլ նշաձողը բարձր դնենք։ Գալիս են, մի երկու հատ ռեմոնտ են անում մի երկու քաղաքում ու ասում են՝ մեզ ընտրեք։ Ութ տարի հետո երկրի 30 տոկոսը թշնամուն հանձնելուց հետո, աղքատությունը չնվազեցնելուց հետո մի քանի ռեմոնտ են անում ու ասում են՝ ընտրեք մեզ։ Արժի՞ դրանից հետո ընտրել»։

Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930