Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի»․ Սամվել Կարապետյան

Ապրիլ 11,2026 19:47 Share

«Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է  աղքատության մեջ, պատերազմի վախի ներքո և պառակտված վիճակում»,-«Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ տեսաուղերձում հայտարարեց Սամվել Կարապետյանը։

Նա վստահեցրեց՝ մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին․ «Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի»։

Նա վստահեցրեց՝ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը՝ դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։

Սամվել Կարապետյանը վստահեցրեց՝ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր ու աղքատություն բառը թողնելու ենք անցյալում․ «Այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ։ Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Մի՞թե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մեկ պատերազմ պարտվի, թույլ չենք տալու։ Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետ պաշտոնը ստանձնելու դեպքում գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Մենք թույլ խաղաղությունը փոխարինելու ենք ուժեղ խաղաղությամբ։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում, վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաև Պեկինում»։

Նա հորդորեց ճնշումներից ու հետապնդումներից ոչ մի պահ չհուսահատվել․ «Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք կարող կանգնեցնել մեզ փոփոխություններ բերելու ճանապարհին։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը»։

Տեղեկացնենք, որ հանրահավաքի մասնակիցներն այս պահին քայլերթ են իրականացնում Երևանում։

Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ու քայլերթն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930