Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունը ձեռք չի բերվում մուրալով, այլ պարտադրվում է ուժով»․ Հարություն Հարությունյան

Ապրիլ 11,2026 20:04 Share

«Մեր երկիրը գտնվում է մի հորձանուտում, որտեղ պետության, պետականության հիմնասյուները խարխլված են։ Այս ճգնաժամային հանգրվանում մեր առաջնահերթ ու անհետաձգելի քայլը պետք է լինի իշխող վարչախմբի հեռացումը»,-Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը։

Ըստ նրա՝ այս վարչախումբն իր անհեռատես քաղաքականությամբ մեզ կանգնեցրել է գոյաբանական սպառնալիքի առաջ․ «Սա սոսկ իշխանափոխության պահանջ չէ, սա պետական մտածողության վերականգնման և ազգային արժանապատվության վերադարձի հրամայական է։ Հայաստանը պետք է դադարի լինել միջազգային հարաբերությունների օբյեկտ, այլ պետք է դառնա սուբյեկտ։ Արժանապատիվ կեցվածք ենք որդեգրելու, որը հիմնված է ազգային շահի վրա։ Ամուր բանակցային դիրքեր ենք կերտելու բոլոր գործընկերների հետ։ Խաղաղությունը ձեռք չի բերվում՝ այն մուրալով կամ զիջելով, այլ պարտադրվում է ուժով և խելամիտ դիվանագիտությամբ»։

Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930