«Հայաստանում ամենից մեծ բարեգործություններն արած ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը դիմավորել է «Երևան, Կենտրոն» բանտում։ Օգոստոսի 18-ից մի քանի օր առաջ գտնվում էի նրա մոտ՝ հենց ծննդյան օրով քրեակատարողական հիմնարկում և արտահայտում էի զայրույթս։ Ու հարցրի՝ ե՞րբ կավարտվի այս ապօրինի կալանքը, պարոն Կարապետյանը պատասխանեց՝ չգիտեմ երբ կալանքը կավարտվի, բայց որ ՀՀ-ն պետք է դարձնենք աշխարհի ամենաբարեկեցիկ, ամենաֆանտաստիկ երկրներից մեկը, որ կողքից նայեն, նախանձեն, դրանում չկասկածես»,-Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։
Նա մտահոգություն հայտնեց՝ Հայաստանում ժողովրդավարությունը քայքայված է․ «Միջազգային ճանաչում ունեցող փաստաբան չկա, որը երբ լսել է այս գործի մասին, իր՝ ապշելու աստիճան զարմանքը չի արտահայտել։ Ցանկացած ապօրինություն ունի սկիզբ, բայց կա նաև դրա վերջը։ Մի վայրկյան չկասկածեք՝ արդարությունը հաստատ հաղթելու է»։
Տեղեկացնենք, որ հանրահավաքի մասնակիցներն այս պահին քայլերթ են իրականացնում Երևանում։ Քայլերթի մասնակիցները պարբերաբար գոչում են՝ «Սամվել, վարչապետ»։ Նրանք բարձրացան Կասկադի աստիճանները և լուսանկարվում են։
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ու քայլերթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































