«Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է, մեզ մնում է հունիսի 7-ին՝ որպես փաստ արձանագրենք»,-Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նա վստահեցրեց՝ մեզ հնարավոր չէ կանգնեցնել․ «Մենք այստեղ ենք, քանի որ չենք ցանկանում ապրել անպաշտպանության և անորոշության մեջ։ Մեր նպատակը հստակ է՝ փոխել այս իրականությունը։ Որքան էլ այս իշխանությունները փորձեցին մեզ հուսահատեցնել ու մեր ոգին կոտրել, չստացվեց։ Նրանք չկարողացան մեզ վախեցնել ու կոտրել, դարձնել իրենց նման չարացած, ատելությամբ լցված, միմյանց նկատմամբ անհանդուրժող դարձած հասարակություն։ Մենք չենք չարացել, չենք առաջնորդվում ատելությամբ ու բացասական էներգիայով, այլ առաջնորդվում ենք հավատով, հստակ մոդելավորված սպասումներով, վստահությամբ, որ մեր երկրի ապագան կարող է լինել ավելի անվտանգ և ուժեղ։ Մեր ուժը միասնականությունն է»։
Տեղեկացնենք, որ հանրահավաքի մասնակիցները քայլերթ իրականացրին Երևանում։ Քայլերթի մասնակիցները պարբերաբար գոչում էին՝ «Սամվել, վարչապետ»։ Այժմ նրանք բարձրացել են Կասկադի աստիճանները, հեռախոսների լույսերը միացրած այժմ խմբային լուսանկար են անում։ Կազմակերպիչները հայտարարեցին․ «Անում ենք պատմական կադրը»։
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ու քայլերթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































