Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով բանակցությունների փուլը

Ապրիլ 11,2026 21:34 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով բանակցությունների փուլը։

Այս պահին կողմերը քննարկված հարցերի արդյունքների հիման վրա փոխանակման նպատակով կազմում են իրավական արձանագրություններ։

Իրանական ԶԼՄ-ները լուսանկար են հրապարակել իրանական պատվիրակության աշխատանքային քննարկումից։

Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմանավը փորձել է անցնել դեպի Պարսից ծոց, սակայն իրանական ԶՈւ-երը դա անել թույլ չեն տվել։ Առանց բախման միջադեպն ավարտվել է, երբ Իրանից կապվել են Պակիստանի իշխանությունների հետ, որից հետո որոշ ժամանակ անց նավը հեռացել է նեղուցից։

Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը կարգավորելու է Հորմուզի նեղուցի իրանական կառավարումը։ Ուշագրավ է, որ օրինագծում հատուկ անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ նեղուցով անցման վերաբերյալ դիմում ներկայացնող բոլոր երկրների նավերը գրավոր կամ ռադիոհաղորդագրությունների տեքստերում պետք է օգտագործեն բացառապես «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930