Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերումը հերթական ապացույցն է մշակութային ոչնչացման քաղաքականության․ Հովիկ Ավանեսով

Ապրիլ 11,2026 21:54 Share

Սոցալական ցանցերի և լրատվամիջոցների մշտադիտարկումը բացահայտում է ոչ թե պարզապես հերթական վանդալիզմի դեպք, այլ համակարգված, նպատակային և ցինիկ քաղաքականություն, որի էությունը մշակութային ոչնչացումն է։ Ակնհայտ է դառնում, որ Բաքվի բռնապետական վարչակարգը հետևողականորեն իրականացնում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության վերացման ծրագիր՝ փորձելով ոչ միայն ֆիզիկապես ջնջել արժեքները, այլ նաև վերացնել դրանց գոյության հիշողությունը։

Ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտ քաղաքում 2007 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերումը հերթական ապացույցն է այս քաղաքականության։ Առավել ցնցող է այն հանգամանքը, որ մինչև այդ հանցավոր գործողությունը, ադրբեջանական տելեգրամյան ալիքներով և սոցիալական այլ հարթակներով բացահայտ կերպով տարածվում էին կոչեր՝ ուղղված եկեղեցու ավերմանը։ Սա ոչ միայն հանդուրժված, այլև խրախուսված ատելության դրսևորում է, որը վերածվում է գործնական քայլերի՝ առանց որևէ պատասխանատվության զգացման։

Հարկ է ընդգծել, որ սա մեկուսացված դեպք չէ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն իսկ ավիրվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և բազմաթիվ այլ սրբավայրեր։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս ցուցակը ոչ թե ավարտուն է, այլ շարունակաբար ընդլայնվում է։

Այս ամենը վկայում է ոչ միայն մշակութային ժառանգության հանդեպ բացարձակ անհարգալից վերաբերմունքի, այլ նաև պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին։ Լռությունը նման գործողությունների նկատմամբ դառնում է հանցակցության ձև, իսկ միջազգային հանրության անգործությունը՝ վտանգավոր նախադեպ, որը թույլ է տալիս շարունակել նույն քաղաքականությունը՝ ավելի մեծ թափով և լկտիությամբ։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930