Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Խառատյան․ «Կարևոր է ստեղծել նոր նարատիվներ, որոնք մյուս կողմին չեն ներկայացնում որպես հակահումանիստ»

Ապրիլ 12,2026 10:58 Share

Անհրաժեշտ է ձևավորել նոր նարատիվներ, որոնք չեն հանգեցնի հակառակ կողմի հակահումանիզմին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում գտնվող գրող և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության փորձագետների հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում։

«Կարևոր է ստեղծել նոր նարատիվներ, որոնք մյուս կողմին չեն ներկայացնում որպես հակահումանիստ, այլ կենտրոնանում են մարդկանց որպես մարդ ներկայացնելու վրա։ Որքան քիչ ատելության խոսք լինի լրատվամիջոցներում, այնքան ավելի առողջ, ավելի երկարաժամկետ և ավելի կայուն կլինի այս գործընթացը, և այնքան ավելի մեծ կլինի մարդկանց վստահությունը թե՛ գործընթացի, թե՛ խաղաղության ուղու նկատմամբ։ Ես կարծում եմ, որ սա շատ կոնկրետ քայլ է, որը կարող են անել երկու կողմերն էլ։

«Խոսքը անցյալը մոռանալու մասին չէ. մենք բոլորս հիշում ենք այն։ Սակայն կարևոր է, որ այս անցյալը չներկայացվի միայն հակառակ կողմի անմարդկայնացման պրիզմայով, այլ ընդգծվի մարդկային չափումը։ Այս առումով անհրաժեշտ են նոր մեդիա մոտեցում և նոր պատմություններ։ Միայն հանդիպումներն ու քննարկումները բավարար չեն, չնայած դրանք արդեն տեղի են ունենում»,- նշել է Խառատյանը։

Թարգմանությունը՝ «Ազգ»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930