Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ինժեներները փնտրում են «ճեղքեր» մարդու բնավորության մեջ․ ՀՀ-ում մեծ տարածում ունեցող և հանցագործների կողմից հաճախ կիրառելիների օրինակները

Ապրիլ 12,2026 11:52 Share

Եթե ավանադական հաքերության մեջ հանցագործները փնտրում են ծրագրային թերություններ, ապա սոցիալական ինժեներները փնտրում են «ճեղքեր» մարդու բնավորության մեջ՝ վախ, հետաքրքրասիրություն կամ շտապողականություն։ Սա խաբեության արվեստ է, որի նպատակն է ստիպել ձեզ ինքնակամ տալ ձեր գաղտնաբառերը կամ փոխանցել գումարը և ոչ միայն։

ՀՀ-ում մեծ տարածում ունեցող և հանցագործների կողմից հաճախ կիրառելիներից որպես օրինակներ կարող ենք առանձնացնել`

⏺ ​Կեղծ զանգեր «Բանկի անվտանգությունից». Ձեզ զանգում են և հայտնում, որ ձեր քարտից կասկածելի գործարք է կատարվում։ Ձեզ խուճապի են մատնում և խնդրում ասել հեռախոսին եկած SMS կոդը՝ «գործարքը չեղարկելու համար»։ Իրականում այդ կոդով նրանք հաստատում և վերջնական ավարտին են հասցնում ձեր գումարի հափշտակությունը։

⏺«Օգնիր ընկերոջդ». Ձեր ծանոթի սոցցանցի էջը կոտրում են, նմանակում են և նրա անունից ձեզ գրում. «Շատ շտապ գումար է պետք, մի քանի ժամից կվերադարձնեմ» կամ նմանատիպ այլ պատրվակներ։

⏺Շահումների խոստում. Ձեզ հայտնում են, որ հաղթել եք խոշոր մրցույթում, բայց նվերը ստանալու համար պետք է վճարել փոքրիկ «մաքսային վճար» կամ «առաքման գումար»։

Նմանատիպ օրինակները բազմազան են, պարզապես պետք է պահպանել վարքագծի պարզ կանոններ, որպեսզի չդառնալ հանցագործության զոհ։

⏺Դադար տվեք. Հանցագործները միշտ շտապեցնում են, որպեսզի դուք չհասցնեք տրամաբանել։ Եթե զգում եք, որ ձեզ դրդում են արագ որոշման, սա արդեն իսկ տագնապային նշան է։

⏺Ստուգեք աղբյուրը. Եթե «ընկերն» է գրում, զանգահարեք նրան իրական հեռախոսահամարով և հարցրեք՝ արդյո՞ք ինքն է գրել։

⏺ ​Բանկային կոդերը բանալիներ են դեպի բանկային հաշիվ. Երբեք, ոչ մի դեպքում և ոչ մեկին (նույնիսկ բանկի աշխատողին) մի՛ ասեք ձեր քարտի հետնամասի եռանիշ կոդը (CVV) կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։ Բանկը երբեք չի զանգի ձեզ SMS կոդ հարցնելու համար։ Եթե նման զանգ եք ստացել, անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր բանկի պաշտոնական հեռախոսահամարով։

Եթե դարձել եք կիբեռհանցագործության զոհ, դիմեք մեզ։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930