Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրանի շուրջ պատերազմը կարող է շարունակվել․ Արտակ Զաքարյան

Ապրիլ 12,2026 12:00 Share

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում: Իրանն ու ԱՄՆ-ն, Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել:

Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրանի շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:

Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:

Իսլամաբադից մեկնելուց առաջ, Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:

Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզի նեղուցն ամբողջովին ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին: Սա նշանակում է, թույլ չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Այն հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:

Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930