Մհեր Քումունցի ատենախոսության թեման՝ «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը», այսօր առավել քան արդիական է և ունի ոչ միայն գիտական, այլև ռազմավարական ու ազգային նշանակություն»:
2025թ. դեկտեմբերի 5-ին՝ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործող ԲԿԳԿ-ի՝ Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդի նիստում կայացած հրապարակային պաշտպանության ժամանակ, Մհեր Սուրենի Քումունցի «Արցախ -Սյունիքի բարբառային բառապաշարը» դոկտորական ատենախոսությունը մերժվել էր:
Երկրորդ հրապարակային պաշտպանությունը կայացել է 2026թ. մարտի 6-ին (տե՛ս https://language.sci.am՝ Ատենախոսություններ), որի ժամանակ ընթերցվել է ԲԿԳԿ-ի՝ Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդի նախագահ Վիկտոր Կատվալյանին և ԲԿԳԿ-ի՝ նախագահ Սարգիս Հայոցյանին ուղղված հետևյալ գրությունը.
«ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում
Կարդացեք նաև
գործող ԲԿԳԿ-ի՝ Լեզվաբանության 019 մասնագիտական
խորհրդի նախագահ Վիկտոր Կատվալյանին
Պատճենը՝ ԲԿԳԿ-ի նախագահ Սարգիս Հայոցյանին
Մհեր Սուրենի Քումունցի «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը» ատենախոսության մասին
Հայցում եմ մասնագիտական խորհրդի անդամների ներողամտությունը` խորհրդի աշխատանքին դարձյալ, կրկին միջամտելու համար, սակայն այս անգամ ևս չեմ կարող չանդրադառնալ հրապարակային պաշտպանության ներկայացված ատենախոսությանը:Դարձյալ-կրկին-ի մյուս հոմանիշներին, վստահ եմ, կանդրադառնան խորհրդի անդամները՝ մտովի կամ բարձրաձայն մոտավորապես, մեղմ ասած, արձագանքելով. «Այս անձը չհոգնե՞ց…». ո՛չ, հարգելինե՛րս, որովհետև թեև աղոտ, բայց և հույս եմ փայփայում, որ երբևէ ինչ-որ բան կփոխվի. ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում, բայց և լիովին գիտակցում եմ նաև սրա ակնկալվելիք ՝ «Դե, այդպես՝ հույսով էլ մնա…» պատասխանը:
Գաղտնիք չէ (արդեն), որ «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը» խորագրով ատենախոսությունը հրապարակային պաշտպանության է ներկայացվում երկրորդ անգամ: Հետևաբար ենթադրելի էր՝ ատենախոսն անչափ ուշադիր պետք է լիներ ատենախոսությունը և սեղմագիրը վերանայելիս, որովհետև առկա են ոչ միայն ատենախոսության և սեղմագրի որոշակի անհամապատասխանություններ:
Անկեղծ ասած՝ սեղմագրի ձևակերպումների պատճառով բառացիորեն հինգ օր առաջ եմ հարկադրված դիմել ատենախոսությանը: Եվ մինչ անհամապատասխանություններին անդրադառնալը հարկ եմ համարում նշել հետևյալը. ըստ ատենախոսության սեղմագրի՝ «Հետազոտության հիմնական մեթոդը պատմահամեմատականն է: Այն հնարավորություն է տվել բարբառային լեզվական փաստերը համեմատելու հնդեվրոպական նախաձևերի, հին հայերենի գրավոր վկայությունների և հայերենի մյուս տարբերակների, ինչպես նաև ցեղակից և ոչ ցեղակից (թյուրքական, սեմական) լեզուների տվյալների հետ՝ բացահայտելու բառերի ծագումնաբանական ակունքները, պատմական զարգացման փուլերը և դրանցում կատարված ձևաիմաստային փոփոխությունները»[1], հետևաբար, ամենևին չցանկանալով վիրավորել ինստիտուտի որևէ աշխատակցի կամ նսեմացնել որևէ աշխատակցի գիտական գործունեությունը, ենթադրելի էր, որ ատենախոսությունը պետք է քննարկվեր նաև ինստիտուտի այն աշխատակիցների ներգրավմամբ, որոնք առնչվում են հնդեվրոպաբանությանը, ստուգաբանություններին, կամ էլ ատենախոսությունը քննարկվեր բարբառագիտության և ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների համատեղ նիստում: Մանավանդ ատենախոսության սեղմագրում նաև արձանագրվում է, որ ոչ միայն «Պատմահամեմատական լեզվաբանության բնագավառում առաջին անգամ փորձ է արվում Սյունիք-Արցախի բարբառային տարածքի նախահայերենյան շերտի բառային տվյալները ներմուծել և համալրել հնդեվրոպական բառաֆոնդի հայերենյան շարքը» (սեղմ. էջ 5. ընդգծ.՝ Ն.Հ.), այլև «Առաջարկվում են մի շարք բառերի ստուգաբանության նոր լուծում-վարկածներ՝ ճշգրտելով, համալրելով կամ վիճարկելով նախկինում ընդունված տեսակետները», և «Առաջարկվում են բարբառային բառերի ստուգաբանության տարբերակներ, որոնց մի մասը կատարվում է առաջին անգամ» (սեղմ. էջ 5), հետևաբար վերոնշյալը ատենախոսին հնարավորություն կընձեռեր առավել հիմնավոր, հավաստի, անվիճելի դարձնելու «ճշգրտած, համալրած լուծում-վարկածները», «նախկինում ընդունված տեսակետները վիճարկելը»:
Սրա մասին բարձրաձայնել եմ, սակայն արձագանք չի եղել: Ինչևէ, որոշողը ես չեմ, և սա էլ արձանագրում եմ, որովհետև վերոնշյալն առնչվում է ներկայացվելիք նյութին: Եվ այսպես՝
Ա. Առկա են սեղմագրի և ատենախոսության որոշակի անհամապատասխանություններ.
- Սեղմագրի 13-րդ էջում նշվում է. ««Թակէլ» («ծեծել, հարվածել, մանրացնել») բառի բազմիմաստությունը և լայն գործածությունը բարբառում վկայում են դրա հնագույն լինելու մասին՝ հերքելով այլ լեզուներից հնարավոր փոխառություն լինելու տեսակետը»:
Ատենախոսության մեջ «հնարավոր փոխառություն լինելու» մասին ակնարկ անգամ չկա[2]: Իսկ բառը քննելիս անշուշտ պետք է հիշատակվեր, որ Թակ բառահոդվածում Հ. Աճառյանը թակել-ն արձանագրում է որպես «նոր բառ».
…. »[3]:
- Սեղմագրի նույն՝ 13-րդ էջում նշվում է, որ «….«կէմնը» («թոկ») բառը բխեցվում է հնդեվրոպական *gemos- «բռնել, սեղմել» արմատից», և այնպես է ներկայացվում՝ ասես դա ատենախոսի «բխեցումն» է, այնինչ ատենախոսության մեջ այն հղվում է Գ. Ջահուկյանին. «Կեմ (գրբ. կեամ,-ոյ) բարբառախմբում պահպանվել է նաև -ն վերջնահանգով՝ կէմնը, որի ծագումը ենթադրվում է հ.-ե. *gemos- «բռնել, սեղմել, ճնշել, թոկ, շղթայ» արմատից784» (ատեն. էջ 159):
Եվ կրկին անտեսվում է այն, որ Կեմ բառի ստուգաբանությունը Հ. Աճառյանինն է. դրա մասին է հուշում բառահոդվածում Աճ. համառոտագրությունը.« «…. » (ՀԱԲ, հ. Բ, էջ 571-572):
- Այդպիսի մի «բխեցում» էլ առկա է սեղմագրի 25-րդ էջում. նշելով, որ «Կան բառեր, որոնց աղերսները հինհայերենյան նման կամ մոտ ձևերի հետ բավականին մթագնած են»՝ ատենախոսը «աչառել˃ չառել˃ չըռէլ փոփոխությամբ» ներկայացնում է, որ չըռէլ-ը աչառել բայի կրճատված ձևն է, իսկ ատենախոսության մեջ արձանագրվում է. «…. չըռէլ-ը, ըստ Ա. Մարգարյանի, աչառել բայի հապավված ձևն է….» (ատեն. էջ 339):
- Ըստ սեղմագրի՝ ««Մուռ» («ոխ, վրեժ, քեն»)» բառը, որը հոմանիշ է «աջըղ»-ին, կապվում է հնդեվրոպական *mur- «սև, մթություն» արմատի հետ՝ իմաստային զարգացմամբ դառնալով «ոխակիր, նախանձ»՝ մուրտառ» (սեղմ. էջ 17):
Ըստ ատենախոսության, սակայն, «ոխակիր, նախանձ» իմաստով մուրտառ-ը պարսկերենից փոխառյալ mordar-ից է. «Պետք է նշել, որ այս խմբի մեջ չի ընդգրկվում մուռտառ բառը1092: Այն պարսկերենից փոխառություն է՝ mordar 1. …. ˃ դիակ, 2. պղծված» (հավանաբար mer ˃ «մեռնել» հիմքից), որից բարբառախումբն ունի՝ մուռտառ|| մօռտառ ||մուրտառ «նենգ, ոխակիր, նախանձ» մուրտառէլ, մըռտըռէլ «ապականել»» (ատեն. էջ 231. ընդգծ.՝ Ն.Հ.):
- Նույն անհամապատասխանությունն է Դէլ-ի դեպքում. եթե սեղմագրում նշվում է, որ հերքվում է «թյուրքական ծագման վարկածը»՝ ««Դէլ» («զառանցելը, անմիտ խոսելը») բառի ծագումը կապվում է հնդեվրոպական *del- «ասել, պատմել» արմատի հետ՝ հերքելով թյուրքական ծագման վարկածը» (սեղմ. էջ l8), ապա ատենախոսության մեջ այլ ձևակերպում է. «Բարբառախմբում …. գործածվում է դէլ˂ դէլ տալ-ը: Արտաքուստ նման է թյուրք. del-mek˂ delinmek «ծակել, փորել» և deli «խենթ» բառերին: Սակայն կարծում ենք, որ բարբառախմբի դէլ-ը ծագում է հ.ե. *del- «ասել, պատմել, խոսիլ, հայտնել, իմաց տալ, լուր տալ» բառից, որ ժառանգել են …. հմմտ.՝ դել(ք)ել «տաքության մեջ զառանցել» Մշ., դել(ք)իլ «խենթանալ» Խն.l22l: Այն հայերենում պիտի տար տիլ կամ տիղ, բայց ինչպես նկատում ենք, շեղվում է ընդհանուր կանոնից…. արդյո՞ք ենթաշերտից մնացած բառ է: Այդուհանդերձ, հ.ե. ձևիմաստային առնչակցությունը նկատի առնելով՝ այն պայմանականորեն դնում ենք թեմատիկ խմբում» (ատեն. էջ 256. ընդգծ.՝ Ն.Հ.):
Թերևս ակնհայտ է, որ արդյո՞ք, այդուհանդերձ, պայմանականորեն բառերը չեն կարող նշանակել, որ հերքվում է «թյուրքական ծագման վարկածը»:
- Սեղմագրի 14-րդ էջում արձանագրվում է. «….«տնտղել» («փնտրել, զննել») բառը, որը հիմնականում կապվում է «շարժվել, տատանվել» (*dēl-) հնդեվրոպական արմատի հետ, այստեղ վերլուծվում է նաև «փնտրել, գտնել» իմաստային համատեքստում՝ որպես սեփականություն ձեռք բերելու գործողության նախապայման»:
Ատենախոսության մեջ նշելով, որ արդեն անդրադարձել է «տնտղել բառին899»՝ ատենախոսը զարմանալիորեն հղում է հաջորդ՝ 183-րդ էջի Աղյուսակ 11-ը («Տե՛ս՝ 11. 31 թ.խ.»)՝ գրելով ընդամենը հետևյալը. «Մենք արդեն անդրադարձել ենք տնտղել բառին899: Ակը տալ, ծիրքըհարէլ/իլ կազմությունները իմաստով առնչակցվում են տնտղել-ին՝ որպես երկրորդային կազմություններ կամ բարբառային ձևեր: Բարբառային տարածքը հնագույն շրջանում առանձնապես ներգրավված չի եղել առևտրի ոլորտում: Պահպանված առևտրի ուղիները, իջևանատները ուշ միջնադարյան (Sic) են ….» (ատեն. էջ 182):
- Ատենախոսության մեջ վկայակոչելով Գ. Ջահուկյանին՝ ատենախոսը գրում է. «Սիմ «կոթող» բառի հ.ե. առնչակցությունը կասկածով է դրվում ՀՍԲ-ում. «հազիվ թե կապ ունենա հնդեվրոպական *ḱem- «փող, բուն» արմատի հետ, որից սամի»l226», և բառացիորեն մեկ նախադասություն հետո աղավաղում իր արձանագրածը. «Կարծում ենք՝ հիմնազուրկ չեն Գ. Ջահուկյանի ենթադրությունները հ.ե. աղերսներ նկատելու մասով, որ հավաստվում են նաև բարբառային տվյալներով» (ատեն. էջ 266):
Իսկ սեղմագրում միայն նշվում է. «Սիմ («կոթող, սյուն») բառի հնդեվրոպական ծագումը կապվում է *ḱem- «փող, բուն» և *ḱem- «սյուն, ձող» արմատների հետ՝ բացահայտելով համանունների բարդ հարաբերությունները» (սեղմ. էջ 19):
Այս առիթով հարկ է փաստել, որ սիմ-ն արձանագրել է Հ. Աճառյանը՝ նշելով՝ «…. ունի միայն Բառ. երեմ. էջ 286» (ՀԱԲ, հ Դ, էջ 214), սակայն սրա մասին ատենախոսը չի էլ ակնարկում, այլ հիշատակում է Երեմիա Մեղրեցու կազմած բառարանում առկա սիմ-ը որպես «սյուն» իմաստի դրսևորում՝ գրելով՝ «Թերևս պետք է կարծել, որ «սյուն» (սիւն) իմաստից է Երեմիա Մեղրեցու բառարանում նշված սիմ-ը «կոթող»1259» (ատեն. էջ 266):
Սա ատենախոսի՝ առանց սկզբնաղբյուրը նշելու այլ հեղինակներից օգտագործված նյութերից առաջին փաստն է:
- Արդյո՞ք կարելի է սեղմագրում նշել, որ ««Վօրէ» («քարայր») բառի հնդեվրոպական նախաձևը՝ *uḙr- «շրջել, ոլորել», պատկերացում է ստեղծում բարբառային տարածքում առաջին բնակարանների կառուցման ու շահագործման մասին» (սեղմ. էջ 12), եթե ատենախոսության մեջ այն հավանականորեն է առնչվում «հ.ե. *uḙr-»-ին, այսպես՝ «Գորիսի մի քանի գյուղերում՝ Հրժ., Տթ., «որջ, քարանձավ» իմաստներով գործածվում է վօրէ…. բառը: Հավանական է, որ այն առնչվում է հ.ե. *uḙr- «շրջել, ոլորել, հյուսել, կորություն, կամար, թեքում» հիմքի հետ, հմմտ. հայ. որայ, Գոր. վօրէլ||վէրէլ||վըէրէլ «փորել, քանդել, հորել, հորատել, թաղել»: …. Հավանական է, որ որջ և հատկանվան Վօր(է)ն բառերի վերջադիր ջ և ն հնչյունները ոչ թե քերականական մնացուկներ են, այլ աճականներ (թերևս հնդեվրոպականից հայերենի անցման ժամանակ է տեղի ունեցել կամ հետո. տաբուի ձայնափոխությո՞ւն)» (ատեն. էջ 131. ընդգծ.` Ն.Հ.):
Վերոնշյալը հուշում է, որ ատենախոսը, ամենայն հավանականությամբ, պետք է առանձնացներ կամ առանձին գլխով (ոչ թե «Բառաքննություն և ստուգաբանություն» խորագրի ներքո) ներկայացնել իր ստուգաբանությունները (առաջին անգամ ստուգաբանական քննության ենթարկված բառերը), այլապես ատենախոսության մեջ առկա «հավանական է», «հնարավոր է», «ենթադրվում է», «ենթադրում ենք», «կարելի է կարծել», «կարծում ենք» ձևակերպումներից ենթադրելի է, որ ատենախոսի նշած՝ «Առաջարկվում են մի շարք բառերի ստուգաբանության նոր լուծում-վարկածներ….» և «Առաջարկվում են բարբառային բառերի ստուգաբանության տարբերակներ….» դրույթներն առկախ են:
Բ.Անհամապատասխանությունները վերաբերում են նաև եզրակացություններին, որոնք սեղմագրում նշվում են որպես «Ատենախոսության հիմնական եզրակացություններ».
- եզրակացությունների առաջին կետ՝ «1. Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի՝ նախահայերենից ավանդված շերտերի համակարգային և թեմատիկ քննությունը հանգեցնում է հետևյալ եզրակացությունների» (սեղմ. էջ 26), մինչդեռ ատենախոսության և սեղմագրի խորագիրն այլ է՝ «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը» (ընդգծ.՝ Ն.Հ.):
Հարցս ուղղում եմ մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարին. ատենախոսության եզրակացությունները սեղմագրում որպես հիմնական եզրակացություններ ներկայացնելը արդյո՞ք հնարավորություն է ընձեռում այլ կերպ ներկայացնելու ատենախոսության խորագիրը (նաև սեղմագրի ռուսերեն և անգլերեն ամփոփագրերում):
- բացառությամբ 2., 2.5, 2.6 ենթակետերի՝ մյուսները ոչ միայն փոփոխվել-կրճատվել են, այլև «ուղղվել-շտկվել» կամ «կլորացվել» են թվային տվյալները (տե՛ս 1.6. Ա.՝ ատենախոսություն՝ «Ֆիզիկական աշխարհ» (106 միավոր), սեղմագիր՝ «Ֆիզիկական աշխարհ» (108 միավոր), 2.4.՝ ատենախոսություն՝ «….պահպանված բառաֆոնդի գերակշիռ մասը (77,7%) ….», «Բայական պառապաշարը (17, 5%)….», «….ածականների …. տեսական կշիռը (4,8%) ….», սեղմագիր՝ «….պահպանված բառաֆոնդի գերակշիռ մասը (78%) ….», «Բայական բառապաշարը (17%)….», «….ածականների ….տեսական կշիռը (5%) ….»),
- սեղմագրում առկա չեն ատենախոսության 1.7 (ատեն. էջ 361-362) և 3. (ատեն. էջ 365-366) ենթակետերը:
Եվ բնականաբար կրկին հարց է ծագում` թույլատրելի՞ է նման մոտեցումը:
Գ. Որոշակի դեպքերում ատենախոսը սխալ և անհարկի է մեջբերում նյութը:
- Ըստ սեղմագրի՝ ««Շափաղ» («ցոլք, շողշողուն») բառը, որի ստուգաբանության առանցքում Աստվածաշնչի «շաղփաղփություն» հասկացությունն է, կապվում է հնդեվրոպական *(s)p(h)el- «փայլ, շողալ» արմատի հետ: Վերլուծվում է դրա իմաստային զարգացումը՝ «փայլատակող խոսքից» մինչև «դատարկախոսություն»» (սեղմ. էջ 16):
Ատենախոսության մեջ, սակայն, իբրև «ապացույց» նաև հղվում է «Հայերեն արմատական բառարանը». «Կարծում ենք՝ ծագումնաբանորեն տարբեր են շաղփաղփ|| շափաղ և շաղակրատ բառերը: Վերջինս «պարապ խոսել» իմաստով ուշ է հանդիպում և առնչակցվում է հ.ե. «շեղ- *sqel «կորացնել, ծռել»»1066 հիմքին, որն էլ համարվում է շաղաղել «ծռմռել, այլայլել» բառի իմաստը: Հ. Աճառյանը, սակայն, «շաղաղել» բառահոդվածում բնագրային այլ օրինակի հետ բերում է «շաղփաղփէլ»1067» (ատեն. էջ 224-225):
Ատենախոսը սխալվում է, քանի որ Հ.Աճառյանի նշածը վերաբերում է ոչ թե շաղաղել-ին, այլ բնագրային օրինակում առկա շաղփաղփ բառի այլ օրինակի՝ շաղփաղփէ. «
»(ՀԱԲ, հ. Գ, էջ 488):
- Վերոնշյալ սիմ բառի քննությանն անդրադառնալով՝ հարկ է հավելել, որ ըստ ատենախոսի՝ «Բարբառախմբի սիմ-ը կրում է հուն. և պրսկ. տարբերակների նրբիմաստը՝ «մետաղալար, լար, բարակ», որի արտահայտությունն ենք գտնում նաև հուն. բուսանվան մեջ՝ սիմինդր «բարակ, նաշիհ ալյուր»1261 (եգիպտացորենի բերքի ծլինքից)» (ատեն. էջ 266-267):
Այս դեպքում էլ խնդիրն այն է, որ Հ. Աճառյանի արձանագրած և արդեն նշված Սիմ բառահոդվածն ատենախոսը չէր կարող չտեսնել կամ չնկատել, քանի որ այն նախորդում է Սիմինդր բառահոդվածին, առավել ստույգ՝ դրանք միևնույն էջում, այսպես ասած, դեմ հանդիման են (տե՛ս ՀԱԲ, հ. Դ, էջ 214), և առավել ևս, որ բառահոդվածում Հ. Աճառյանի առանձնացրած բարբառներում ատենախոսի ուսումնասիրած տարածքը չկա: Ուստի անհասկանալի է սիմ բառը քննելիս սիմինդր-ը ներառելը և հղելը:
- Ատենախոսը նշում է, որ «…. առանձնացնում է հին շրջանից ավանդված գոյականներն ու բայերը….», սակայն առկա են նաև ածականներ՝ պէփ «բորբ», ճիղմ «դալար», ամսական- ամսէկան//ըմսէկան (հաջորդում է ամսագլուխ բառին (սեղմ. էջ 21-22, 23):
Դ. Առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործված նյութեր:
- Խոսելով կայծոռիկ-ի՝ «ծըկուռի||ծըկօռի||ծիկօռի||կըծօռէգ» բարբառային տարբերակների մասին՝ ատենախոսը, չգիտես ինչու և ինչպես, քննությունից «եզրակացնում» է, որ «այն առնչվում է ոչ թե ծակուռ «փոքր ծակ, նեղլիկ խրճիթ»320 բառի հետ, այլ կայծոռիկի բարբառային տարբերակն է՝ «կայծ» բառիմաստով….՝ -ուռ||օռ ածանցական (՞) կամ արմատական ձևույթով32l»՝ առաջարկելով՝ «հմմտ.՝ փոսուռայ322» (ատեն. էջ 80. ընդգծ.` Հ.Ն.):
Ատենախոսն անշուշտ հղում է «Հայերեն արմատական բառարան»-ի Կայծ բառահոդվածը՝ նույնիսկ երկու անգամ, սակայն ոչ այն էջը, որում Հ. Աճառյանը հիշատակում է և՛ ծիկուռի, և՛ փոսուռայ բառերը. «
….» (ՀԱԲ, հ. Բ, էջ 506-507):
- Հուպ «սեղմել, ճնշել, կպչել» բառը սեղմագրում «ներկայացվում է որպես հնդեվրոպական *ub- «սեղմել» արմատի ժառանգորդ՝ ընդգծելով նրա իմաստային բազմաթիվ դրսևորումները» (սեղմ. էջ l6):
Այս դեպքում անգամ ատենախոսության մեջ չի նշվում, որ ստուգաբանությունը Հ. Աճառյանինն է. «
» (ՀԱԲ, հ. Գ, էջ 124):
- Նույն աչառու վերաբերմունքն է պիհըր «մահակ, գավազան» բառի դեպքում: Թեև ատենախոսության մեջ այն ներկայացվում է միայն Աղյուսակ 20-ում (ատեն. էջ 269), սակայն սեղմագրում նշվում է, որ «բխեցվում է հին հայերենի «բիր» բառից» (սեղմ. էջ l9), և դարձյալ անտեսվում է «Հայերեն արմատական բառարանը». «
….» (ՀԱԲ, հ. Ա, էջ 452):
- Ինչ վերաբերում է անգ (անգղ) բառի՝ սեղմագրում արձանագրվող «ստուգաբանական նոր փորձ»-ին (սեղմ. էջ 11), ապա ատենախոսության 82-86-րդ էջերում ներկայացվող Տորք Անգեղին առնչվող այլևայլ մեկնաբանությունները, «Սյունիք-Արցախ բարբառային տարածքում անգ(կ) հնչյունակազմով համանուններ»-ը թվարկելը, բարբառային տարածքում անգ բառին հոմանիշ չանա բառը նշելը (և այլն, և այլն), ոչ միայն չեն ստվերում, ըստ ատենախոսի, Գ. Ջահուկյանի «ճիշտ հետևության» հանգելը՝ «հնարավոր համարելով անգ|| անկ կապը Անգեղ և անգղ թռչնանվան հետ՝ բխեցնելով հ.ե. *ank- «ծռել, թեքել» արմատից» (ատեն. էջ 85), այլև իրապես տարակուսելի և «խորհրդավոր» են դարձնում ինչպես այս բառի պարագայում «ստուգաբանական նոր փորձ» համարելը, այնպես էլ «ատենախոսության գիտական նորույթ»-ը՝ «Առաջարկվում են մի շարք բառերի ստուգաբանության նոր լուծումներ-վարկածներ….». մանավանդ եթե նկատի առնվի Հ. Աճառյանի՝ Անգղ բառահոդվածում անգ-ը Ղարաբաղի բարբառում արձանագրելը. «
» (ՀԱԲ, հ. Ա, էջ 184):
- Ներկայացնեմ նաև պատահականորեն նկատածս՝ ատենախոսության 87-րդ էջում, որում՝
ա) ռուս բառարանագիր Վլադիմիր Դալը նշվում է Վ. Դալյան (Վ.Դալյան համարում է….),
բ) «Վ. Դալյան»-ի բառարանի խորագրում великорусского-ն մեկ с-ով է,
գ) «ՀԱԲ-ում առկախ է մնում նաև պիծակ՝ «մի տեսակ իշամեղու», բառի ծագումը, որին հոմանիշ է ձիաստաց՝ «ձիապիծակ»365 այլև՝ «մեղու կամ պիծակ, կամ կրէտ սև թևաւոր, որ յաղբս լինի366» նախադասության կետադրական սխալներին կից՝ սխալ է 365-րդ հղումը. խնդիրն այն է, որ ՀԱԲ-ում Ձիաստաց բառահոդված չկա, և այն առկա չէ Պիծակ բառահոդվածում, որովհետև Հ. Աճառյանը «ձիաստաց «ձիու պիծակ»»-ը հիշատակում է Ձի բառահոդվածում. «
….» (ՀԱԲ, հ. Գ, էջ 151):
դ) Իսկ ինչ վերաբերում է «Բծիծ բառահոդվածի տակ Հ.Աճառյանը նշում է միայն ՆՀԲ-ի մեկնությունը՝ «կեղտ» բառից, ապա «Գաւառական» բաժնում հիշատակում միայն բառի վկայությունը Արցախում364» (ընդգծ.՝ Ն.Հ.), և էջն ամփոփող «Լ. Հովհաննիսյանը այս բառի ուսումնասիրության մեջ նշում է վկայությունը Աստվածաշնչից» նախադասություններին, թերևս ընդգծումներից բացի՝ բառերն ավելորդ են…
Ե. Սեղմագիրն «առանձնանում» է անհասկանալի, ոչ գիտական ձևակերպումներով:
Ստորև ներկայացվող ձևակերպումները` առանց մեկնաբանությունների և անկեղծորեն հուսալով, որ ատենախոսը երբևէ կկարողանա պարզաբանել իր ձևակերպումները:
- «Հետազոտության մեթոդները ….Այս մոտեցումն իրականացվել է եռեզր համեմատության սկզբունքով՝ վերլուծելով բարբառային տվյալները համաժամանակյա, տարաժամանակյա և հնդեվրոպական համատեքստում» (սեղմ. էջ 5-6. ընդգծ.՝ Ն.Հ.):
- «….Նախահայերենի շերտի բառերը Արցախ-Սյունիքի բարբառային բառաշերտում: …. 1.20. «Ռազմական գործ» թեմատիկ խումբ…. Այս ենթագլխի համադրական տախտակը ցույց է տալիս, որ Սյունիք-Արցախի բարբառներում ռազմական տերմինաբանության վրա մեծ է գրական լեզվի և փոխառությունների ազդեցությունը» (սեղմ. էջ 9 և 19. ընդգծ.՝ Ն.Հ.):
- «…. Նախահայերենի շերտի բառերը Արցախ-Սյունիքի բարբառային բառաշերտում: …. 1.22. «Կրոն և նախապաշարմունք» թեմատիկ խմբում…. Չնայած քրիստոնեության ընդունման և տարածման հետ կապված լեզվական փոփոխություններին, ինչպես նաև գրական լեզվի ազդեցությանը՝ բարբառները հատկապես պահպանել են հնագույն հավատալիքների հետքերն արտացոլող հասկացություններ» (սեղմ. էջ 19-20. ընդգծ.՝ Ն.Հ.):
- «…. Վաղնջահայերենի և հին հայերենի բառաշերտը Արցախ-Սյունիքի բարբառախմբի բառապաշարում…. Այս գլխում ընդգծվում է, որ ոչ միայն բարբառների, այլև դրանց բառապաշարի զարգացումը միանշանակ չի համընկնում հայերենի շրջանաբաժանումներին, ուստի վաղնջահայերենի և հին հայերենի շրջանը պայմանականորեն ներառում է Ք.ա. III հազարամյակից մինչև XI դարը՝ դիտարկելով գրաբարը որպես հիմնական և գրավոր չափանիշ: …. Երկրորդ ենթագլուխը նվիրված է վաղնջահայերենի և հին հայերենի (V դարից առաջ՝ մինչև XI դարը) շրջանում բարբառների փոխառություններին…. Փոխառությունների մեծ մասը բարբառային տարածք ներթափանցել է գրական լեզվի ազդեցությամբ» (սեղմ. էջ 21. ընդգծ.՝ Ն.Հ.):
- «Նկատելի է նաև, որ g˃ğ, ğ˃g փոփոխությունները տեղի են ունենում ձայնավորներին հաջորդող դիրքում: Ստացվում է, որ ջիղ-ը դարձել է ջիգ ու այդպես հետ է անցել հայերենի խոսակցական տարբերակներին, և առաջ են եկել հարանուններ՝ ջիգր և աջըղ բառերը» (ատեն. էջ 240. ընդգծ.՝ Ն. Հ.):
- Սեղմագրի ռուսերեն ամփոփագրում առկա ոչ գիտական доармянский բառի до-ի առիթով էլ թերևս կարելի է հուշել Գ. Ջահուկյանի առաջարկած прото-ն[4], որովհետև доармянский (“…. восстановления доармянского лексического фонда армянского языка” (սեղմ. էջ 36)), այլև грабарский, формо-смысловой, частеречный, диалектный словарь (“…. лексического пласта Сюник-Арцахского диалектного словаря….” (ն.տ.)) բառերը, բառակապակցությունները ենթադրել են տալիս արհեստական բանականության միջամըտությունը:
Եվ վերջում վերստին հնչեցնեմ հարցը՝ հնարավո՞ր է արդյոք հաշվի չառնել ատենախոսության և սեղմագրի անհամապատասխանությունների (այդ թվում՝ սեղմագրում՝ 5-րդ էջից սկսած՝ «Արցախ-Սյունիքի….» փոխարեն «Սյունիք-Արցախի….» ձևակերպումը) և առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործված նյութերի փաստերը և անտեսել ՀՀ Կառավարության՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանների շնորհման կարգը և չափանիշները հաստատելու մասին որոշման (8 օգոստոսի 1997թ. N 327) 27-րդ կետի երկրորդ պարբերությունը. «Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից՝ առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի և ԲԿԳԿ է ուղարկում իր որոշումը՝ սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին»:
Նազիկ Հովհաննիսյան
5-ը մարտի 2026 թ. »:
Ինչպես և ենթադրվում էր, «Նիստին մասնակից խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության (միաձայն) արդյունքում Մ. Քումունցին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան»:
2026 թ. մարտի քսանհինգին ԲԿԳԿ-ի նախագահ Սարգիս Հայոցյանին ուղղված գրությամբ ներկայացրել եմ նոր փաստեր.
«ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության
կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին
Հարգելի՛ պարոն Հայոցյան,
Ի հավելումն ս.թ. մարտի տասներեքին Ձեզ ուղարկված` Մհեր Սուրենի Քումունցի «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը» ատենախոսության մասին գրության` ներկայացնում եմ այդ ատենախոսությունից քաղված հատվածներ, որոնցում առկա են լեզվական և լեզվաբանական անճշտություններ (տերմիններ և ձևակերպումներ), սխալ հղումներ, սխալ դատողություններ, հակասող մտքեր և ի վերջո «առանց աղբյուրները նշելու փոխառված» հղումներ:
Ա. Լեզվական և լեզվաբանական անճշտություններ. սխալ դատողություններ
- «Թեև Հ. Աճառյանը հետևողականորեն պաշտպանում էր գրաբարի նախնականության տեսությունը, այդուհանդերձ նա «Արմատական բառարանում» և այլ աշխատություններում առանձնացրել է մի շարք բարբառային ձևեր, որոնք կարող են լինել գրաբարից հին կամ նրան զուգահեռ գոյություն ունեցած երևույթներ51։»*, հղում` «51Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, II մաս (մաս I-II), Երևան, «Հայպետհրատ», 1951, էջ 389:»[5] (ընդգծ.՝ Ն.Հ.):
Ատենախոսը սխալվում է, քանի որ Հ. Աճառյանը ոչ թե «առանձնացնում» է «մի շարք բարբառային ձևեր, որոնք կարող են լինել գրաբարից հին կամ նրան զուգահեռ գոյություն ունեցած երևույթներ», այլ նշում է՝ «Իմ նպատակն է միայն երևան հանել այն ձևափոխությունները, որոնք գրաբարով չեն կարող մեկնվել և գրաբարից տարբեր մի աղբյուր են ենթադրում»[6] (ընդգծ.՝ Ն. Հ.):
- Ատենախոսության «Եզրակացություններ»-ում ըստ ատենախոսի՝ «Ստուգաբանական նոր մոտեցումները և վերանայումները հիմնավորում են այնպիսի բառերի նախահայերենյան ծագումը, ինչպիսիք են, օրինակ՝ …. «Կածան» («նեղ ուղի, արահետ»). բառի հարուստ իմաստաբանական շերտերի քննությունը հավաստում է նրա կապը հընդեվրոպական «ուղի, ճանապարհ» (*gwāg’-) արմատի հետ։» (ատեն. էջ 357. ընդգծ.՝ Ն. Հ.):
Անհասկանալի են ատենախոսության 174-178-րդ էջերում ատենախոսի «ստուգաբանական նոր մոտեցումները և վերանայումները»՝ կածան-ի «հարուստ իմաստաբանական շերտերի» քննությամբ «հավաստել»-ու բառի «կապը հնդեվրոպական «ուղի, ճանապարհ» (*gwāg’-) արմատի հետ», որովհետև Հ. Աճառյանը ոչ միայն այն «հավաստել» է, այլև դեռևս 1926 թվականին է արձանագրել ատենախոսի «իբրև նորություն» ներկայացվածը՝ «Բառի առաջին բացատրությունը ներկայացնում է Գրիգոր Տաթևացին….», «Կածան բառը ՆՀԲ-ում տրվում է «նուրբ և նեղ անցք»՝ որպես կաճ բառից ծագած բարբառային բառ….», «880 Այս մասին առանձին բառահոդվածը կարելի է տեսնել՝ Lidén 1906, S. 73.» (տե՛ս ատեն. էջ 175). հմմտ.՝ «
….»[7]:
- «Հայերենի փափ-ուկ անհայտ ծագմամբ բառի հետ ունեցած զուգահեռները հնարավոր է ընդունել նշված հնչյունափոխական հերթագայության առկայությամբ:» (ատեն. էջ 100. ընդգծ.՝ Ն. Հ.):
Հերթագայությունը հնչյունափոխության տեսակ է[8], այդ է պատճառը, որ «հնչյունափոխական հերթագայություն» լինել չի կարող:
- «Կռունձ բառը միայն բաղադրությամբ է վկայվում բարբառախմբում՝ կուռուզնօտ «1.խուճուճ, 2. գանգրահեր, 3. փխբ. Արց. արտասովոր», այլև՝ կըռըզնօտէլ || կուռուզնօտէլ || կըռըզնուտանալ: Սյունիք-Արցախում հաճախ ձ-ն ն-ի կորստի կամ տեղափոխության հետևանքով դառնում է զ՝ կորինձ-կօրիզ, սինձ-սէզնը և այլն449:» (ատեն. էջ 100. ընդգծ.` Ն.Հ.):
Լեզվաբանական գրականության մեջ նշվում է հակառակ երևույթի մասին. «…. բարբառներում ուրվագծվում է հնչյունափոխական մի երևույթ, ըստ որի՝ բառամիջում (արմատական բառերի) և բառավերջում ն-ի ազդեցությամբ տեղի է ունենում զ>ձ անցում»[9] (ընդգծ.` Ն.Հ.):
Սրանից բացի՝ ատենախոսի հղումը՝ «449 Աճառեան 1913, էջ 79:», սխալ է. նշված էջում «կորինձ-կօրիզ, սինձ-սէզնը» բառերը չկան:
- «Այդուհանդերձ կարծում ենք, որ կար արմատը բարբառախմբին ծանոթ է և պահպանվել է նաև տեղանուններում՝ Կարբինք219 (Կարկա՞ռ՝ գետ Արցախում)220:», հղում` «219 Ջահուկյան 1987, էջ 430:» (ատեն. էջ 56):
Եվ այս դեպքում էլ է ատենախոսը սխալվում. Գ. Ջահուկյանն արձանագրում է Կարբի տեղանունը[10]:
- «Հավանական է, որ որջ և հատկանվան Վօր(է)ն բառերի վերջադիր ջ և ն հընչյունները ոչ թե քերականական մնացուկներ են, այլ աճականներ (թերևս հնդեվրոպականից հայերենի անցման ժամանակ է տեղի ունեցել կամ հետո. տաբուի ձայնափոխությո՞ւն):» (ատեն. էջ 131. ընդգծ.՝ Ն. Հ.):
Ատենախոսի` «տաբուի ձայնափոխությո՞ւն» արտահայտությունն անհասկանալի և զարմանալի է, քանի որ՝ ա) Տաբու1-ն պոլինեզիական բառ է, նշանակում է «սուրբ», «արգելված»: Հայերեն՝ բառարգելում: Տաբու-ն երևույթ է[11], բ) ըստ «Լեզվաբանական բառարան»-ի՝ ձայնափոխության 1-ին իմաստն է՝ «Տե՛ս բաղաձայնների տեղաշարժ: 2. Հնչյունափոխություն: 3. Առհասարակ ձայնավորների փոփոխություն՝ ումլաուտ»[12], հետևաբար երևույթին ձայնափոխություն վերագրելն անհնար է («տաբուի ձայնափոխություն» բառարանները չեն վկայում):
- «Եվ չնայած թակել-ը բարբառային բառերի շարքում է նշվում, սակայն կարծում ենք, որ այն վաղ հայերենում խիստ տարածում է ունեցել, հետագայում փոխարինվել է այլ բառերով:» (ատեն. էջ 154. ընդգծ.` Ն.Հ.):
Թակ բառահոդվածում Հ. Աճառյանը թակել-ն արձանագրում է որպես «նոր բառ». արդյոք գիտականորեն ընդունելի՞ է առանց որևէ հղման «կարծել», որ այն կարող էր «վաղ հայերենում խիստ տարածում» ունենալ. հմմտ.՝ «….
»[13]:
- Հուպ «սեղմել, ճնշել, կպչել» բառը ատենախոսության սեղմագրում «ներկայացվում է որպես հնդեվրոպական *ub- «սեղմել» արմատի ժառանգորդ….»[14] (ընդգծ.`Ն.Հ.):
Ատենախոսության մեջ, սակայն, «հ.ե. *sup-» արմատն է՝ «Հօփ կա¨լ «1. սեղմվել, 2. կծկվել» ( > հուպ արմատ՝ հ.ե. *sup-872):»` հետևյալ հղումով՝ «872 ՀԱԲ III, էջ 124:»
Մինչդեռ ՀԱԲ-ում՝ նույն էջում, «հնխ. ub-» արմատն է. տե՛ս ստորև՝ «
»[15]: Այսինքն` սխալ է ներկայացվում և՛սեղմագրում, և՛ ատենախոսության մեջ:
- Ըստ ատենախոսի՝ «Տապար «կացին» բառը բարբառախմբին անցել է ռուս. միջնորդությամբ՝ տապօռ:» (ատեն. էջ 351): Մինչդեռ ատենախոսության 318 -րդ էջում տապար-ը հիշատակվում է. «1444 Օրինակ՝ բանակ, զորք, պատերազմ, ռազմ, զինվոր, ռազմիկ, սպարապետ, պարս, տապար, նիզակ, զրահ, դարան և այլ պարսկական բառեր հիմնականում գործածական են բարբառում:» (ընդգծ.` Ն.Հ.):
- Ատենախոսության մեջ մշտապես կիրառվում է «ձևիմաստային» տերմինը. ճիշտը՝ ձևաիմաստային[16]:
- Ատենախոսն օգտագործում է լեզվաբանությանն անհայտ «զարմիկ լեզուներ» բառակապակցությունը (տե՛ս ատեն. էջ 99, 173, 283. հղումները վերաբերում են Պոկոռնու բառարանին). հավանաբար արհեստական բանականությունն է հուշել:
- Ըստ ատենախոսի՝ գոյություն ունեն «ընդհանուր հայերենի բարբառներ». «Համաձայն տվյալների՝ ընդհանուր հայերենի բարբառներում (Sic) վկայված 158 արխայիկ միավորներից 127-ը գործածական է Սյունիք-Արցախի բարբառներում։» (ատեն. էջ 358. ընդգծ.՝ Ն. Հ.):
- Ատենախոսը բարդ ստորադասական նախադասություններում շաղկապի դեր կատարող որ հարաբերական դերանվան փոխարեն գործածում է որտեղ-ը. ըստ ատենախոսի` բառը, աշխատությունը, դիտարկումը, տեղեկությունը… վայր և տեղ են նշում. («….բառային կազմի մի շերտը, որտեղ ….» (ատեն. էջ 40), «….պահանջում է բազմաշերտ դիտարկում, որտեղ….» (ատեն. էջ 190), «Չեն հանդիպում նաև մատենագրական և բարբառային այլ տեղեկություններ, որտեղ լինեն….» (ատեն. էջ 233), «…. բառում, որտեղ….» (ատեն. էջ 254), «…. աշխատության մեջ, որտեղ ….» (ատեն. էջ 287), «….Գ. Ջահուկյանի «Հայոց լեզվի պատմության» մեջ, որտեղ ….» (ատեն. էջ 343) և այլն, և այլն:
- Նույն սխալ գործածությունն է այստեղ-ի դեպքում («Այստեղ կփորձենք ներկայացնել այն աշխատությունները….» (ատեն. էջ 19-20), «…. որպես…. միջփուլային մաս, այստեղ առանձնակի քննված չէ….» (ատեն. էջ 33), (….աշխատությունը118։ Այստեղ մանրամասն քննվում են….» (ատեն. էջ 39) և այլն, և այլն:
- Սխալներ են առկա հղվող աղբյուրների մատենագիտական տվյալներում.
«Աղայան Է. Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, հատ. I, Երևան, «Հայաստան» հրատ., 1976, 932 էջ։
Աղայան Է. Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, հատ. II, Երևան, «Հայաստան» հրատ., 1976, 1617 էջ։»
Է.Աղայանի սույն բառարանը մեկ հատոր է. երկրորդ գրքի տիտղոսաթերթին նշված է՝ «Շարունակություն», և այն սկսվում է 930-րդ էջից:
«Տէր Յովհաննիսեան Գ. Պալատեցի, Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից, Յօրթագեօղ, Կոստանդնուպօլիս, ի տպարանի Պօղոսի Արապեան, 1826, 715 էջ:» (ատեն. էջ 308, 391. ընդգծ.՝ Ն.Հ.), ճիշտը` Պալատցի. Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից. Ի Գէորգեայ դպրէ Տէր Յովհաննէսեան Պալատցոյ).
Բ. «Առանց աղբյուրները նշելու փոխառված» հղումներ
Նկատելի է, որ ատենախոսն անգամ բառարաններում սկզբնաղբյուրի առկայության դեպքում հղում է սկզբնաղբյուրը, և այնպես է ներկայացվում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իբր ատենախոսն է գտնում «բնագրային օրինակը»: Խնդիրն այն է սակայն, որ ատենախոսի օգտագործած բառարանները հեղինակած անձինք են հայ հըսկայածավալ մատենագրությունից կամ այլալեզու գրականությունից գտել բառարաններում նշված բնագրային օրինակները. դրանք նրանց տքնաջան աշխատանքի արդյունքն են, իսկ ուրիշի աշխատանքն իբրև իրենը ներկայացնելը ուրիշի աշխատանքի յուրացում է: Տարրական գիտական բարեխղճությունը պետք է հուշի, որ եթե իրենից առաջ հարցի քննությանն անդրադարձել են, ուրեմն պետք է նշել, ինչպես որ մշտապես վարվում է Հ. Աճառյանը՝ հղելով օրինակ՝ «
» (տե՛ս ստորև):
- Ըստ ատենախոսի` «Այդ առումով համոզմունք է ներշնչում Գ. Տաթևացու՝ թերևս առաջին մեկնությունը (այլև վկայությունը). «Երկրորդ պատճառ՝ զի ախտաւոր հեշտութեան է ծնունդ. եւ ոչ օրինաւոր ամուսնութեան. որպէս տարաժամ պտուղ ծառոյն որ ժաժ կոչեմք՝ փութով թափի ի ծառոյն. եւ անպիտան է կերակրոյ. կամ բուսանիլոյ. եւ նախատինք է ծառոյն. (զի ծառն ի պտղոյն ճանաչի.) եւ յախտից ժողովմանէն եղեւ պտուղ. եւ ոչ յառողջութենէ հիւթոյն», որից հասկացվում է «1. շուտ թափվող, երերուն, անհստակ, շարժվող, 2. վաղահաս, խակ, տհաս, 3. վիժող»:» (ատեն. էջ 170. ընդգծ.` Ն.Հ.):
Ըստ Հ.Աճառյանի` «
»[17]:
Պարզորոշ է, որ Հ. Աճառյանի կազմած բառարանում արձանագրված է և՛ ատենախոսի նշածը` «թերևս առաջին մեկնությունը (այլև վկայությունը)», և՛ Գր. Տաթևացին, և՛ բնագրային օրինակը:
- Ըստ ատենախոսի՝ «503 «Կողմ» իմաստով թէր բառը իմաստային և հնչյունական նմանություն ունի արաբ. (taraf) طرف «կողմ» բառի հետ, որ անցել է նաև թյուրք.՝ taraf: Այն գործածական է նաև Սյունիք-Արցախ բարբառախմբում՝ նշված իմաստով. «էս թա¨րա¨փնին չիրէվաս»:» (ատեն. էջ 112. ընդգծ.՝ Ն.Հ.):
Ըստ Հ. Աճառյանի՝ «….
….»[18]:
Եվ ինչպես արդեն նշվել է, Հ.Աճառյանը մշտապես հիշատակում է այլոց մեկնությունները, այսինքն՝ այն, որ Նոր հայկազյան բառգրքում՝ ՆՀԲ-ում, առկա է արաբերեն բառը:
- Ըստ ատենախոսի` «Բարբառախմբի ծըկուռի || ծըկօռի || ծիկօռի || կըծօռէգ «կայծոռիկ, լուսատտիկ» բառի քննությունից կարելի է եզրակացնել, որ այն առնչվում է ոչ թե ծակուռ «փոքր ծակ,նեղլիկ խրճիթ»320 բառի հետ, այլ կայծոռիկի բարբառային տարբերակն է՝ «կայծ» բառիմաստով (մատնանշելով միջատի լուսատու հատկանիշը)՝ -ուռ || օռ ածանցական (՞) կամ արմատական ձևույթով321, հմմտ.՝ փոսուռայ322։» (ատեն. էջ 80): Ատենախոսը հղում է ՀԱԲ-ի Կայծ բառահոդվածը՝ նույնիսկ երկու անգամ, սակայն ոչ այն էջը, որում Հ. Աճառյանը հիշատակում է և՛ ծիկուռի, և՛ փոսուռայ բառերը: Իսկ փոսուռայ-ի համար, չգիտես ինչու, ատենախոսը նշում է Նոր հայկազյան բառգիրքը:
Ըստ Հ. Աճառյանի` «….
…. »[19]:
- Ըստ ատենախոսի` «Հ.ե. նույն արմատից է բխում գրաբարում վկայված ուլն435 «պարանոց», որի բարբառային տարբերակներից է հուլ, որ զուրկ է ինքնուրույն գործածությունից՝ հուլ ինիլ «բարձրանալ», հուլ տալ «1. դեպի վերև նետել, 2. Արց. պաս տալ»: Հուլ (ուլ)- > հօռ անցումը նույնպես դժվար է բացատրել:» (ատեն. էջ 98):
Ատենախոսի հղումը հետևյալն է. «Այս մասին մանրամասն տե՛ս՝ Lidén E., Armenische Studien, Göteborg, Wald. Zachrissons, 1906, S. 127-130»:
Խնդիրն այն է, որ ատենախոսը այդ հղումը վերցրել է Հ. Աճառյանից՝ «
», սակայն չի նշել: Հմմտ.`«
»[20]:Այս բառահոդվածից նույնպես ակնհայտ է, որ Հ. Աճառյանը մշտապես հղում է այն աղբյուրը, որից օգտվում է:
- Ատենախոսի մոտեցումը նույնն է մանդիլ բառը քննելիս:
Ըստ ատենախոսի` «Սյունիք-Արցախ բարբառախմբում առկա է մա¨նդիլ բառը՝ «1. գլխի թաշկինակ, 2.սարդոստայն (<հուն. mandya)»312 իմաստներով: Միջին հայերենում նշվում է որպես պրսկ. և արաբ. բառ՝ «գլխաշոր իմաստով»313: Հ. Աճառյանը հիշատակում է հունական փոխառությունների շարքում314` «ձեռք, ձեռքի ափ (vola manus)315», որ եվրոպական լեզուներին անցել է բարբառային mandus ( > mannus) ձևով հյուսիսային լեզուներից (գալ. իլիր.)316` «ձեռքի շոր, թաշկինակ» իմաստով:» (ատեն. էջ 79-80):
Ըստ Հ.Աճառյանի` «
»[21]:
Եվ դարձյալ անտեսվում է՝ ստուգաբանությունը Հ.Աճառյանինն է, նաև այն, որ Հ.Աճառյանը նշում է. « ….
….», այսինքն՝ ատենախոսի հղումը՝ «316 Walde A., Lateinisches etymologisches Wörterbuch, Heidelberg, Pub. C. Winter’s, 1910, S. 462.»
- Նույն մոտեցումն է բծիծ բառի քննության դեպքում:
Ըստ ատենախոսի` «Մատենագրության մեջ այս իմաստով հանդիպում է բծիծ, որ ՆՀԲ-ն նշում է «ոջիլ ծնեալ ի բծից, կամ յաղտեղութեանց մարմնոյ»359 իմաստը. «[…]ոմն աղէքսանդրացի կացեալ ի տեղւոջ ուրեմն յարևու, քաղելով ի ձորձոց իւրոց զքրտնածին բծիծսն[…]»360:» (ընդգծ.՝ Ն. Հ.):
Վերջին հղումը հետևյալն է . « 360 Nonnos, Die scholien zu fünf Reden des Gregor von Nazianz (herausgegeben von Agop Manandian), Marburg Hessen, “N. G. Elwert’sche Verlagsbuchhandlung”, 1903, S. 36.» (ատեն. էջ 86), մինչդեռ Նոր հայկազյան բառգիրքը նշում է այն. «
»[22]:
- Ըստ ատենախոսի` «Այս ենթախմբից քաղց և սնել489 բառերը չենք ընդգրկել բարբառային տվյալներում, քանի որ նոր են և ամբողջովին յուրացված չեն բարբառախոս միջավայրի կողմից:» Հղումը հետևյալն է. «489Սուն > սնել բառը չի վկայվում բարբառախըմբում: Բայց ինչպես ենթադրվում է, այն պահպանվել է գրական տարբերակից բարբառախմբին անցած միասին բառում:» (ատեն. էջ 110. ընդգծ.`Ն.Հ.), և դարձյալ չի նշվում ենթադրության աղբյուրը:
Ըստ Հ.Աճառյանի` «
….»[23]:
Ակնհայտորեն Հ.Աճառյանը սա նույնպես արձանագրել է:
- Ըստ ատենախոսի` «…. > փափ-աշ՝ «մի բանի նշանակությամբ, հատկանիշ կրող» ենթաշերտային ածանցով:» (ատեն. էջ 99). զարմանալիորեն, ըստ ատենախոսի, կան նաև «ենթաշերտային ածանց»-ներ. այնինչ Գ. Ջահուկյանը նշում է «ենթաշերտային ինչ-որ լեզու»:
Ըստ Գ. Ջահուկյանի` «
» [24]:
- Ըստ ատենախոսի` «Բառի գրավոր վկայությունը հայերենում ավելի հին է. «[…] քանզի հարեայ նիզակաւ՝ ճախր առնոյր կաճեայն»543….», հղումը՝ « 543 Խորենացի 1913, էջ 266:» (ատեն. էջ 122):
Ըստ ՆՀԲ-ի` «
….»[25]:
Պարզորոշ է, որ Վենետիկի միաբանները վկայում են Մովսես Խորենացու կիրառած բառը:
- Ըստ ատենախոսի` «Գ. Ջահուկյանի կողմից կազմված ցուցակից բացակայում է թթու բառը, բայց ՀՍԲ-ում նշվում է հ.ե. ծագմամբ բառերի շարքում՝ *(s)teuǝ- *tu-tuo-> «թթու»1068: Հին ձևը պահպանվել է ոչ միայն վրացերենում՝ tutubo «մի բույս», այլև Սյունիք-Արցախում՝ թթօլավաշ «ուտելու թթու բույս»:» (ատեն. էջ 225):
Ատենախոսը հղում է Գ. Ջահուկյանին, սակայն հարկ է նշել, որ Թթու բառի ստուգաբանությունը Հ. Աճառյանինն է. դա է հուշում բառահոդվածում Աճ. համառոտագրությունը. բառահոդվածում Հ. Աճառյանն արձանագրում է նաև, որ վրացերեն թութուբո-ն բույս է:
Ըստ Հ.Աճառյանի` «
»[26]:
- Ատենախոսության 102-րդ էջում կռտուկ «խռչակ» բառի համար հղվում է՝ «468 Ճահուկ-Վայքի միջբարբառում՝ խըռթտա¨գ» առանց նշելու, որ այն քաղվել է Ա. Վարդանյանի «Վայոց ձորի միջբարբառը» աշխատությունից[27]:
Գ. Սխալ բառարմատների զուգադրումներ
- «Բարբառախմբում ժաժ բառի գործածության դեպքերն են՝ Արց. թա¨ռժա¨ժ «անհանգիստ (հավերի մասին), թա¨ռժա¨ժ անէլ (թա¨ռժա¨ժ ինիլ) «1. թառած հավերին անհանգստացնել, 2. քնահարամ անել», ժէժ ||ժա¨ժ «տհաս, խակ, չհաս, անկայուն»՝ ժէժ պտօղ «շուտ կաթուկ տվող»:…. Բարբառներում այլ կազմություններ՝ ձևով և իմաստով նույն կամ նման,նույնպես հանդիպում են (ժաժիկ «չհասած մածունի շորը, կտրված կաթի դիրդը, որ շոր են պատրաստում, պանրի ջրի դիրդը» և այլն, ժէռ «վայրի, չպատվաստված, առանց ցանելու բուսած ծառ կամ կտրելու ենթակա ճյուղ», որոնք չենք քննում, քանի որ հնչյունական զուգահեռները անհաստատ են թե՛ տո¨ւրո¨ւր բառի, թե հ.ե. *dhor- արմատի հետ:» (ատեն. էջ 170-171):
Ատենախոսի նշած «ժէժ||ժա¨ժ»-ն ու «ժաժիկ»-ը որևէ առնչություն չունեն շարժ արմատին. ըստ Հ.Աճառյանի՝ դրանք տարբեր արմատներ են, մինչդեռ ըստ ատենախոսի՝ դրանք նույն արմատն են. հմմտ. ՝ «
»[28]:
«
»[29]:
- «Թերևս այս շարքում կարելի է դնել բաս /պահէլ/ «ապահով տեղ ապաստանել» բառը: Պարսկերենից հայերենին անցած է bāst-ը՝ «ապաստարան»1513, և հավանաբար այդ բառից` բաստարան «բանտ»1514:» (ատեն. էջ 334-335):
Առաջին հղումը՝ «1513 Աճառյան ՀԼՊ I, էջ 244:», սխալ է. այդ էջում ապաստարան (կամ բաստարան) բառ չկա:
Երկրորդ հղումը՝ «1514 Գրաբարի բաստ «բախտ, երջանկություն» բառի հետ ընդհանրությունները մթագնած են:», նույնպես սխալ է: Քանի որ անգամ ատենախոսի նշած «մթագնած ընդհանրությունները» չեն առնչվում Հ. Աճառյանի՝ Բախտ բառահոդվածում նշած բաստ-ին. հմմտ.՝ «….
….»[30]:
- «Բարբառախմբի ծըկուռի || ծըկօռի || ծիկօռի || կըծօռէգ «կայծոռիկ, լուսատըտիկ» բառի քննությունից կարելի է եզրակացնել, որ այն առնչվում է ոչ թե ծակուռ «փոքր ծակ, նեղլիկ խրճիթ»320 բառի հետ, այլ կայծոռիկի բարբառային տարբերակն է՝ «կայծ» բառիմաստով (մատնանշելով միջատի լուսատու հատկանիշը)՝ -ուռ || օռ ածանցական (՞) կամ արմատական ձևույթով321, հմմտ.՝ փոսուռայ322։» (ատեն., էջ 80):
Ոչ միայն զարմանալի է ատենախոսի՝ «փոքր ծակ, նեղլիկ խրճիթ» իմաստներով վկայվող ծակուռ-ը, այլև թեև հարցականով, բայց բոլորովին անտեղի նշվող «-ուռ || օռ ածանցական ձևույթ»-ը: Հայտնի է, որ կայծոռիկ-ի և լուսատտիկ-ի երկրորդ բաղադրիչները՝ ոռ և տուտն, «բնիկ հայ բառ»-եր են[31], և խոսք չի կարող լինել ածանցի մասին:
Դ. Ատենախոսությանը չառնչվող, ոչ բովանդակային, անհարկի հղումներ
- «Այստեղ չենք անդրադարձել բնաձայնական բառերին, որոնց մի մասի իմաստաոճական հատկանիշները ուսումնասիրված են մեր կողմից (Քումունց Մ., Ձայնարկությունների իմաստային- ոճական դրսևորումները Հ Թումանյանի երկերում, Թումանյանի ստեղծագործության ազգային ու համամարդկային ընդգրկումները և արդիականությունը (Գիտաժողովի զեկուցումները), Ստեփանակերտ, «Դպրատուն» հրատ., 2019, էջ 248-261)։» (ատեն. էջ 258. ընդգծ.՝ Ն.Հ.):
«Ատենակալ և նման բառեր հասկացվում են բարբառախմբում, ունեն գործածություն, որ պայմանավորված է հատկապես վերջին հարյուրամյակում բառապաշար ներթափանցած գրական բառապաշարի տերմինային համակարգի գործածության ոլորտների առկայությամբ: Դրանք, սակայն, մենք չենք նշել ցուցակում, ինչպես՝ ատյան, իրավագետ, ատենակալ և այլն:» (ատեն. էջ 271. ընդգծ.՝ Ն.Հ.):
- «Արմատը ձևով և իմաստով առնչակից է նաև հ.ե. *dhegwh- «1.այրել, 2. տաքանալ, 3. գանգրացնել», հմմտ.՝ սլով. dęgniti, լիտվ. degù, dègti «1. վառել, այրել, 2. գանգրացնել», ռուս. деготь «կուպր, ձյութ»680 և այլն681:» (ատեն. էջ 142):
Այլն-ին կից 681-րդ հղումը հետևյալն է՝ «Սայաթ-Նովայի տաղերում հիշատակվող տուգուն բառի հետ աղերսները դժվար է մեկնաբանվում (տե՛ս՝ Քոչոյան Ա. Կ., Սայաթ-նովայի հայերեն տաղերի բառարան, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1963, էջ 63-64):» (ատեն. ն.տ.):
Զ. Հակասող մտքեր
- «Սակայն, ի տարբերություն Հայաստանի շատ այլ շրջանների, Սյունիք-Արցախի լեռնային ռելիեֆը և հարաբերական մեկուսացվածությունը ստեղծել են բացառիկ պայմաններ լեզվական հնաբանությունների պահպանման համար:» (ատեն. էջ 6):
//Հայերենի այս խմբի բառերի գերակշիռ մասը ձևով և իմաստով համապատասխանում է հայերենի գրական և խոսակցական տարբերակներում վկայվող ձևերին, որն էլ հիմք է ստեղծում ենթադրելու, որ բարբառային տարածքը երբեք մեկուսի չի եղել ընդհանուր հայկական միջավայրից:» (ատեն. էջ 45):
- «Բարբառային տարածքը դարեր ի վեր անմիջական շփման մեջ է եղել պարսկական և թյուրքական ցեղերի հետ (Sic), և առևտրաիրային հարաբերությունների արդյունքում բնիկ շատ բառեր փոխարինվել են փոխառություններով:» (ատեն. էջ 153. ընդգծ.՝ Ն.Հ. . արդյոք կարելի՞ է խոսել տարածքի և ցեղերի շփումների մասին):
//«Բարբառային տարածքը հնագույն շրջանում առանձնապես ներգրավված չի եղել առևտրի ոլորտում: Պահպանված առևտրի ուղիները, իջևանատները ուշ միջնադարյան (Sic) են ….» (ատեն. էջ 182):
Բերված օրինակներով, ցավոք, չեն սահմանափակվում ատենախոսության մեջ առ-
կա համանման փաստերը, և այս կարգի դիտարկումները կարելի է անվերջ շարունակել:
Հարց. արդյո՞ք սույն ատենախոսությունը համապատասխանում է դոկտորական ատենախոսությանը ներկայացվող պահանջներին:
Նազիկ Հովհաննիսյան
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
տնօրենի տեղակալ գիտության գծով
25-ը մարտի 2026թ.»:
Վերոնշյալ երկու գրությունները ԲԿԳԿ-ն ուղարկել է Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդի նախագահ Վիկտոր Կատվալյանին` «բարձրացված հարցերը» քըննարկելու և դրանց պարզաբանումներ տալու: Քննարկմամբ հաստատվել է, որ ներկայացված փաստերը «ցավոք, հիմնականում» ճիշտ են:
2026 թ. ապրիլի երեքին, ի պատասխան իմ «դիմումների», ԲԿԳԿ-ից ստացվել է հետևյալ գրությունը. «
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ MINISTRY OF EDUCATION, SCIENCE, CULTURE AND SPORT OF THE REPUBLIC OF ARMENIA HIGHER EDUCATION AND SCIENCE COMMITTEE ՆԱԽԱԳԱՀ | CHAIRMAN |
||||||
| N | 9/9.2.3/10704-2026 | |||||
ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱԶԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Ի պատասխան Ձեր 13.03.2026 թ. և 25.03.2026 թ. դիմումների
Հարգելի՛ տիկին Հովհաննիսյան
Մհեր Քումունցի «Արցախ – Սյունիքի բարբառային բառապաշարը» թեմայով «Ժ. 02. 01-Հայոց լեզու» մասնագիտությամբ դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել 2026թ. մարտի 6-ին Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդում: Ատենախոսության հրապարակային պաշտպանության նիստի ընթացքում (06.03.2026թ., արձանագրություն հ.1) խորհրդի գիտական քարտուղարը ընթերցել է ատենախոսության և սեղմագրի վերաբերյալ Ձեր կողմից ներկայացված կարծիքը: Այնուհետ խորհրդի նիստում կայացել է քննարկում և ատենախոսի կողմից տրվել են պարզաբանումներ: Նիստին մասնակից խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության (միաձայն) արդյունքում Մ. Քումունցին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Մ. Քումունցի որակավորման գործը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է մուտքագրվել 17.03.2026թ.: Կոմիտեն 19.03.2026 թ. հ. 9/9.2.3/8887-2026 և 30.03.2026 թ. 9/9.2.3/10099-2026 գրություններով դիմել է Լեզվաբանության 019 մասնագիտական խորհըրդի նախագահին Ձեր դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կազմակերպվել է քննարկում Ձեր մասնակցությամբ:
Համաձայն ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված «ՀՀ գիտական աստիճանների շնորհման կարգ»-ի 33-րդ կետի՝ սույն կարգի 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով ատենախոսությունը տրվում է համապատասխան գիտության բնագավառի գիտական աստիճան ունեցող մասնագետի:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հիշյալ կարգի 36-րդ կետի դրույթների համաձայն որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում ԲԿԳԿ-ն հաստատում է խորհրդի որոշումը դոկտորական ատենախոսության համար` ԲԿԳԿ մուտքագրվելու օրվանից` հինգ ամսվա ընթացքում:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆ
Կատարող՝ Հետբուհական կրթության որակի ապահովման բաժնի
գլխավոր մասնագետ Էվելինա Մայիլյան, հեռ.՝ ….»:
Անկեղծ ասած` իրավաբանորեն հասկանալի է «ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված «ՀՀ գիտական աստիճանների շնորհման կարգ»-ի 33-րդ կետ»-ը հղելը, անհասկանալի է, սակայն, ԲԿԳԿ-ի գրությամբ «որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում»-ի մասին տեղեկացնելը. թերևս արդեն իսկ պա՞րզ է, որ մասնագետի եզրակացությունը դրական է լինելու: Բացի դրանից՝ առկախ է «դիմումներ»-ում արձանագրված և Լեզվաբանության 019 մասնագիտական խորհրդի նախագահ Վիկտոր Կատվալյանի կազմակերպած քննարկմամբ «ցավոք, հիմնականում» հաստատված փաստերի «ճակատագիրը», քանի որ, ըստ ԲԿԳԿ-ի գրության, «համապատասխան գիտության բնագավառի գիտական աստիճան ունեցող մասնագետի» տրվում է միայն ատենախոսությունը:
Ըստ այս գրության` խորհրդի նիստում ծավալված քննարկման և ատենախոսի «տված պարզաբանումների» «արդյունքում» (այսինքն՝ շնորհիվ` Ն.Հ.) նիստին մասնակից խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ (միաձայն) Մ. Քումունցին շնորհել են բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Խնդիրը, սակայն, այն է, որ ԲԿԳԿ-ի գրության մեջ նշված քննարկումը և ատենախոսի պարզաբանումները չեն առնչվում ատենախոսության մեջ և սեղմագրում արձանագրված անհամապատասխանություններին՝ հանգելով սեղմագրում հղումներ պարտադիր լինել-չլինելուն:
Ըստ նիստի սղագրության, այլև ձայնագրության` խորհրդի անդամներն արձագանքել են, թե ինչպես կարող է ատենախոսը հանպատրաստից պատասխանել, որ ժամանակ չունեն` առաջարկելով ստուգել մի քանի բառ: Ատենախոսն էլ նշել է, որ չի կարող պատասխանել բոլոր հարցերին, բայց կարող է ընդհանուր պատկերացումը տալ, ինչքան հնարավոր է կփորձի պատասխանել, ինքը չի կարող բոլոր այդ բառերը հիշել, քանի որ բազմաթիվ բառեր են բերվում, և որ բոլոր դիտարկումները, որքան որ ինքը հասկացել և կարողացել է ըմբռնել, անհիմն են: Ատենախոսի օգնությամբ, այսինքն` կարդալով ատենախոսության համապատասխան հատվածը` «ստուգվել-համեմատվել» են հուպ, թակել, դէլ, բիր, կայծոռիկ, կէմնը բառերը` «փաստացիորեն պարզելով», որ բոլոր հղումներն ատենախոսության մեջ (՞) առկա են, և հանգելով այն եզրակացության, որ սեղմագրում հնարավոր չէ տալ բոլոր հղումները: Այսինքն`խորհրդի անդամները և ատենախոսը որոշել են, որ ատենախոսության և սեղմագրի անհամապատասխանությունները վերաբերում են սեղմագրում հղումների պարտադիր լինելուն (դա են փաստում սղագրությունն ու ձայնագրությունը): Այդ է նաև պատճառը, որ ատենախոսը կրկնում է, որ անհամապատասխանությունը պայմանավորված է նրանով, որ ինքը չէր կարող բոլոր հղումները տալ, որ սեղմագրում հղումներ չի տվել ծավալից ելնելով, չկա մի աղբյուր, որ հղած չլինի, և որ հնարավոր չէ, բացառված է, որ որևէ հեղինակից օգտվի և չնշի, անգամ ենթադրում է, որ կարծիք հայտնողն իբր օգտվել է հին սեղմագրից:
Այսինքն` վստահաբար կարելի է արձանագրել, որ նիստի ժամանակ ատենախոսի «պարզաբանումներով» հավաստվել են ատենախոսության մեջ (՞) առկա հղումները: Եվ խորհրդի անդամներից Գ. Կ. Խաչատրյանի հնչեցրած հարցը («Էդ դեպքում որտեղի՞ց իմանան սեղմագիրը կարդացողները՝ դա իրե՞նն է, թե՞ ուրիշինը». տե՛ս սղագրության 26-րդ էջը) և Յ.Ա.Ավետիսյանի պատասխանը («Թող ատենախոսությունը կարդան». տե՛ս ն. տ.) հաստատում են վերոնշյալը։
Ի վերջո, առկա է ատենախոսության հրապարակային պաշտպանության նիստի ձայնագրություն, հետևաբար ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է ստուգել:
Եվ այսպես տարիներ շարունակ կրկնվում է նույնը. ատենախոսությունների հրապարակային պաշտպանությունների ժամանակ ներկայացվող փաստերը «միաձայն» «հերքվում» են` թյուրըմբռնելով, այլափոխելով կամ էլ անտեսելով, արդեն իսկ մոռացած՝ ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի յոթի նիստում ընդունված որոշմամբ (13.12. 2017թ. 284-02) ընդդիմախոսներին հայտարարված նկատողությունների մասին:
Նազիկ Հովհաննիսյան
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
տնօրենի տեղակալ գիտության գծով
7-ը ապրիլի 2026թ.
Հ.Գ. Կարելի է նաև համեմատել բարբառագիտության գծով գիտության դոկտորի կոչում հայցող ատենախոսի և Գևորգ Ջահուկյանի՝ խոսվածքը, բարբառը և բարբառախումբը տարբերակելու մասին պատկերացումները:
Ըստ ատենախոսի՝ «Այսպես՝ բազմահատկանիշ-վիճակագրական դասակարգման հիմքում դրված է 100 տարբերիչ հատկանիշ՝ 50-ը՝ հնչյունական, 50-ը՝ քերականական (ձևաբանական): 0-5-ից մինչև 22 հատկանիշ ունեցող բարբառային միավորները որակված են խոսվածքներ, 22,5-ից մինչև 44-ը՝ բարբառներ, 44,5-ից բարձրը՝ բարբառախմբեր» (ատեն. էջ 35. ընդգծ.՝ Ն.Հ.):
Ըստ Գ. Ջահուկյանի՝ «
»[32]:
Խնդիրն այն է, որ խոսվածքը ոչ թե բնութագրվում է 0,5-22 հատկանիշ ունենալով, այլ բարբառային մյուս միավորներից տարբերվելով ամենաշատը 22 միավոր հատկանիշներով, իսկ դրանից ավելի տարբերությունների դեպքում կառնչվենք տարբեր բարբառների: Խոսվածքը չի կարող ունենալ ընդամենը 22 հատկանիշ. խոսքը մյուսներից տարբերակող հատկանիշների մասին է:
Նազիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳԱԱ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ
[1] ՄՀԵՐ ՍՈՒՐԵՆԻ ՔՈՒՄՈՒՆՑ ԱՐՑԱԽ-ՍՅՈՒՆԻՔԻ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ Ժ. 02. 01 «Հայոց լեզու» մասնագիտությամբ բանասիրական գիությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության ՍԵՂՄԱԳԻՐ Երևան 2026 (այսուհետև՝ սեղմ.), էջ 5:
[2] Տե՛ս Մհեր Քումունցի «Արցախ-սյունիքի բարբառային բառապաշարը» ատենախոսությունը, էջ 154: Այսուհետև ատենախոսության էջերը` շարադրանքում` (ատեն. էջ …) նշումով:
[3] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան (այսուհետև՝ ՀԱԲ), հ. Բ, Ե., 1973, էջ 141-142:
[4] Տե՛ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, Ե., 1987, էջ 25:
* Այս կետադրությունն է միայն ատենախոսությունից քաղվող մեջբերումների դեպքում դրանք ամբողջական ներկայացնելու, այլև կրկնակի կետադրական նշաններից խուսափելու համար:
[5] Տե՛ս Մհեր Քումունցի «Արցախ-սյունիքի բարբառային բառապաշարը» ատենախոսությունը, էջ 16: Այսուհետև ատենախոսության էջերը` շարադրանքում` (ատեն. էջ …) նշումով):
[6] Հ.Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, II մաս, Ե., 1951, էջ 389:
[7] Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան (այսուհետև՝ ՀԱԲ), հ. Բ, Ե., 1973, էջ 487:
[8] Տե՛ս Հ.Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987, էջ 378:
[9] Վ.Կատվալյան, Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ, Ե., 2016, էջ 174-175: Տե՛ս նաև Հ.Աճառյան, Նոր ձայնական օրէնք մը. ՆՁ=Զ, Հանդէս ամսօրեայ, 1905, թիւ 10-11, էջ 346:
[10] Տե՛ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, Ե., 1987, էջ 430:
[11] Տե՛ս Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Ե., 1975, էջ 288:
[12] Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, էջ 201:
[13] ՀԱԲ, հ. Բ, էջ 141-142:
[14] ՄՀԵՐ ՍՈՒՐԵՆԻ ՔՈՒՄՈՒՆՑ ԱՐՑԱԽ-ՍՅՈՒՆԻՔԻ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ Ժ. 02. 01 «Հայոց լեզու» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության ՍԵՂՄԱԳԻՐ Երևան 2026, էջ 16:
[15]ՀԱԲ, հ. Գ, Ե., 1977, էջ 124:
[16] Տեˊս Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե., 1976, էջ 921:
[17]ՀԱԲ, հ. Բ, էջ 22:
[18] ՀԱԲ, հ. Բ, էջ 174:
[19] ՀԱԲ, հ. Բ, էջ 506-507:
[20] ՀԱԲ, հ. Գ, Ե., 1977, էջ 592:
[21] ՀԱԲ, հ. Գ, էջ 252:
[22] Նոր բառգիրք հայկազեան լեզուի (այսուհետև` ՆՀԲ), հ. I, Վենետիկ, 1836, էջ 492:
[23] ՀԱԲ, հ. Դ, Ե., 1979, էջ 25:
[24] Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 799:
[25] ՆՀԲ, հ. I, էջ 1038:
[26] ՀԱԲ, հ. Բ, էջ 181:
[27] Տե՛ս Ա.Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Ե., 2004, էջ 122:
[28]ՀԱԲ, հ. Բ, էջ 22:
[29] ՀԱԲ, հ. Գ, էջ 503:
[30] ՀԱԲ, հ. Ա, Ե., 1971, էջ 390:
[31] Տե՛ս ՀԱԲ, համապատասխանաբար` հ. Գ., էջ 564 և հ. Դ., էջ 430:
[32] Գ.Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972, էջ 127-128:
1972, էջ 127-128:













































































