Աբովյանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արցախցի կանանցից մեկը բարձրաձայնեց Արցախում մնացած գերեզմանները արտաշիրմում անելու եւ աճյունները Հայաստան տեղափոխելու հարցը։
Հիշեցնենք, որ այս հարցը Արցախում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները պարբերաբար բարձրաձայնում են՝ բողոքի ցույցեր անելով կառավարության շենքի մոտ եւ պահանջելով Արցախում մնացած աճյունները տեղափոխել Հայաստան։
«Երեք գերեզման եմ թողել Արցախում, օդի ու ջրի պես պետք է, որ արտաշիրիմում տեղի ունենա»,- ասաց արցախցի կինը։
Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց նրան։
«Էդ կարծում եմ՝ ստեղ քննարկելու հարց չէ, ես Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել եմ, որ այդ թեմայով քննարկում անեն։ Այդտեղ նրբություններ կան, հարցեր կան, մենք խոսել ենք, բայց կարծում եմ՝ տեսախցիկների առաջ չխոսենք»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































