Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը․ Արցախի թեմ

Ապրիլ 12,2026 18:32 Share

Սրտի խորը ցավով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը:

Տարիներ շարունակ Սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Ս. Սարգիս, Բերձորի Ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:

ԱՐՑԱԽԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930