Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի լիազորությունները

Ապրիլ 12,2026 19:27 Share

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Ի հետևանս՝ նաև անվավեր ճանաչել 2025թ. սեպտեմբերի 9-ից հետո ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։

Խնդիրն այն է, որ ՀԱՕԿ նախագահն ընտրվել է 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով։ 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ դատարանը, որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց, բավարարել է հայցվոր կողմի պահանջը՝ արգելելով ՀԱՕԿ-ին 2026թ. ապրիլի 11-ին Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստ անցկացնել մինչև եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930