Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում անցկացվեց լրագրողների միջեւ շախմատի ավանդական՝ 11-րդ մրցաշարը, որը կազմակերպում է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան։ Այս անգամ պայքարին մասնակցեցին 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք մրցեցին արագ շախմատի կանոններով։
Բավականին հետաքրքիր պայքարի արդյունքում 9-րդ անգամ մրցաշարի հաղթող դարձավ «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը; Երկրորդը ՆԳՆ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ Արա Մովսիսյանն էր։ Մրցանակային երրորդ տեղն զբաղեցրեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Ռուբեն Մարգարյանը։
Կարդացեք նաև
Հատուկ մրցանակի արժանացան ազատ լրագրող Մարկ Գրիգորյանը, «Արմենպրեսի» գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը, «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը եւ Կենդանաբանական այգու մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը։ Բոլոր մրցանակակիրներին պարգեւատրեց Արտասահմանյան թղթակիցներ ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը հանձնեց նաեւ մրցաշարի հովանավոր Երեւանի քաղաքապետարանի սահմանած պարգեւները;
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































