Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ապրիլ 12,2026 20:10 Share

Ապրիլի 12-ին, ժամը 13:18-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել 2 քարաթափում՝ իրարից մոտ 100 մ հեռավորության վրա, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է։

Փրկարարները սահմանազատել են 2 տարածքները և ՃՇՇ աշխատակիցների հետ հեռացրել քարաբեկորները։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930