Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դարձնել կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտո կենտրոն․ Ռեֆորմիստների կուսակցության ծրագրային դրույթները

Ապրիլ 12,2026 22:35 Share

2026 թվականի ապրիլի 12-ին կայացել է Ռեֆորմիստների կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցությունը, նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին /ցուցակը՝ ստորև/ և կուսակցության ծրագրային դրույթները․

Ռեֆորմիստների 7 կետերը

1. Ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։

2. Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել դրա կանխման պետական ծրագիր՝ ներառելով ներգաղթի կազմակերպում։

3. Սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափանիշներ։

4. ՀՀ-ում ընտրություններին մասնակցությունը դարձնել պատվավոր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով:

5. Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը ՀՀ-ում դարձնել անվճար և զգալիորեն բարձրացնել մանկավարժների, բժիշկների աշխատավարձը։

6. Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։

7. Հայաստանը դարձնել կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտո կենտրոն՝ տարածաշրջանում ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը:

Համագումարին ելույթներով հանդես եկան Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը և «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

1․ Հարությունյան Վաղարշակ
2․ Բաբայան Վահան
3․ Ներկարարյան Անի
4․ Հարությունյան Գրիգոր
5․ Ուրումյան Գարիկ
6․ Սաղիյան Նատալյա
7․ Սաֆրազբեկյան Աննա
8․ Գալուստյան Միքայել
9․ Դերձակյան Աննա
10․ Ղազարյան Արման
11․ Եսայան Կարեն
12․ Գրիգորյան Աննա
13․ Գյունաշյան Արմեն
14․ Ամիրջանյան Արմեն
15․ Ավագյան Օֆելյա
16․ Սարգսյան Արամ
17․ Հաջինյան Մանուկ
18․ Գրիգորյան Աստղիկ
19․ Կիսեբլյան Հայկ
20․ Հարությունյան Արման
21․ Գաբրիելյան Էմիլիա
22․ Բալայան Միքայել
23․ Պետրոսյան Մարինե
24․ Սարգսյան Անահիտ
25․ Ավետիսյան Էդվարդ
26․ Սարգսյան Սեդա
27․ Հարությունյան Քնար
28․ Մարիկյան Վանիկ
29․ Տոնապետյան Անի
30․ Սարգսյան Հեղինե

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930