Արագածոտնի թեմում շուրջ 26 տարի Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս, Կրկնազատկի տոնին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորներ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը և Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տեղափոխեցին Շուրիշկանի հրաշագործ, խնդրակատար Ավետարանը ու մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Քրիստոենական դաստիարակության կենտրոնի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Կարդացեք նաև
Հայր Սուրբը իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին և իր պատգամը փոխանցեց հավատավոր ժողովրդին:
Սուրբ Պատարագին ներկա էին եկեղեցու բարերարներ, ուխտավորներ:
Հազարավոր հավատացյալներ Հայաստանի տարբեր համայնքներից և Սփյուռքից, ուխտավորաբար այցելել էին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և իրենց բաժին օրհնությունն առնելու Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանից։
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ






















































