Կիպրոսի Պեյա քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ:
12-րդ խաղափուլում տղամարդկանց մրցաշարի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
12-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
Կարդացեք նաև
- Ջավոխիր Սինդարով՝ 9 միավոր
- Անիշ Գիրի՝ 7 միավոր
- Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր
- Վեյ Ի՝ 5.5 միավոր
- Մաթիաս Բլյուբաում՝ 5.5 միավոր
- Հիկարու Նակամուրա՝ 5.5 միավոր
- Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5 միավոր
- Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր
Կանանց մրցաշարում Չժու Ջիները հաղթանակ է տարել Ռամեշբաբու Վայշալիի նկատմամբ, Բիբիսարա Ասաուբաևան հաղթել է Եկատերինա Լահնոյին, իսկ Թան Չժունյին առավելության է հասել Դիվյա Դեշմուխի նկատմամբ:
Այսօր կանանց պայքարում միակ ոչ-ոքին գրանցվեց Աննա Մուզիչուկ — Ալեքսանդրա Գորյաչկինա խաղում:
12-րդ խաղափուլից հետո կանանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
- Չժու Ջիներ՝ 7 միավոր
- Ռամեշբաբու Վայշալի՝ 7 միավոր
- Բիբիսարա Ասաուբաևա՝ 6.5 միավոր
- Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր
- Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 5.5 միավոր
- Եկատերինա Լահնո՝ 5.5 միավոր
- Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր
- Թան Չժունյի՝ 5 միավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ




















































