Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուրջյան փողոցում գոյացած «լճում» կրկին մեքենաներ էին արգելափակվել

Ապրիլ 13,2026 11:33 Share

Գյուրջյան փողոցում ամեն անգամ անձրեւներից հետո մեքենաներ են արգելափակվում անձրեւաջրերից գոյացած լճում: Գիշերը տեղացած անձրեւից հետո կրկին նման իրավիճակ է ստեղծվել: Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ Գյուրջյան փողոցում գիշերը տեղացած անձրեւներից հետո ջրի կուտակում է եղել: «Հարակից տարածքում գտնվող լանջերից հողի եւ քարի զանգված է բերել, բերել հենց անձրևատար ընդունիչների վրա է կուտակել, որից հետո այդ ջրի կանգն է առաջանում։ Մասնագետները գնում, տեղում մաքրում են այդ ցանցերը, որից հետո արդեն ջուրը հեշտությամբ կլանվում է։ Հիմնական պատճառը եղել են քարերը և լանջերից եկած բերված հողը»,-պարզաբանեց Կարոյանը։

Ի պատասխան Տիգրան Ավինյանի այն հարցի, թե ինչ լուծում են պատկերացնում նման իրավիճակից խուսափելու համար, Կարոյանն այսպես արձագանքեց. «Խնդիր եղել է Սեբաստիայի հատվածում, Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում։ Այս պահի դրությամբ Երեւանում 50 հեղեղատար հասցեների անհրաժեշտությունը արդեն գույքագրել ենք, ունենք նախագծեր, որոնցից երկուսն արդեն ֆինանսավորվել են։ Սեբաստիայի հատվածի հեղեղատար համակարգի կառուցման աշխատանքների համար արդեն գումար հատկացվել է, որպեսզի այդտեղ կարողանանք աշխատանքներ իրականացնել»։

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930