Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական հայը․ մի՛ նեղացիր. Մաս 3․1

Ապրիլ 13,2026 14:00 Share

Ռազմավարական հայը հոդվածի առաջին մասում քննարկվեց, որ աշխարհի կարգ ու կանոնի վերադարձնելու սուբյեկտներից են հայերը։

Երկրորդ մասում խոսվեց, որ դա անելու համար անհրաժեշտ է ազգային ինքնությունը բարձրացնել վերազգային՝ Երկիր մոլորակին օգտակար լինելու մակարդակի։

Այստեղից կսկսվի քննարկվել, թե ինչպիսի մտածողություն, վարք և կենսակերպ է անհրաժեշտ, որպեսզի վերազգային-ազգային առաքելությունը հասնի նպատակին։

Նեղացկոտությունը վնասում է գործին

Ազգային և դրանից բխող վերազգային առաքելությունը անցնում է անձի կարևորության նվազեցման փուլերով։

Անձ → նեղ ընտանիք → լայն ընտանիք → համայնք → մարզ → ազգ → տարածաշրջան → → մայրցամաք → երկիր մոլորակ։

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փուլի նպատակներին ձգտելիս անձը նվազեցնում է իր սեփական կարևորությունը։

Որքան նվազեցվում է անձը, այնքան նա դառնում է ավելի անխոցելի։ Անխոցելի է, քանի որ էական չէ իր հետ տեղի ունենալիքը, կարևորը խմբային նպատակն է։

Նեղանալը անձի կարևորության դրսևորում է, ինչը վնասում է գործին։

Նեղանալու զգացումը անհնար է դարձնում համագործակցությունը, իսկ համագործակցության անհնարինությունը նվազեցնում է ընդհանուր նպատակի արդյունավետությունը։

Ցանկացած առաքելություն ձգտում է հնարավորինս արդյունավետ գործել՝ իր նպատակներին հասնելու համար։ Եթե առաքելությունը եսասիրական չէ և գտնվում է անձից դուրս, ապա անձը պետք է իրեն հարց տա․

արդյոք իմ որոշումն արդյունավե՞տ է,

արդյոք իմ զգացումը նպաստո՞ւմ է առաքելությանը։

Կրոնական լեզվով՝ նեղանալը մեղք է․ եթե անձը նեղանում է, նշանակում է՝ նա այդ պահին առաջնորդվում է ոչ թե ազգային կամ վերազգային առաքելությամբ, այլ անձնական զգացումով։

Երբ առաջանում է նեղանալու զգացումը, օգտակար է որոշ ժամանակ դադարեցնել շփումը նեղացնողի հետ՝ առանց հակամարտության, ապա վերադառնալ միասնական աշխատանքի։ Նույն կերպ, նեղացնողը նույնպես չպետք է սրի իրավիճակը կամ կենտրոնանա նեղացկոտի արձագանքի վրա՝ հիշելով, որ երկուսն էլ կրկին պետք է վերադառնան համագործակցության։

Սա վերաբերում է այն դեպքերին, երբ և՛ նեղացողը, և՛ նեղացնողը գտնվում են նույն ազգային կամ վերազգային առաքելության մեջ։ Հակառակ դեպքում, երբ կողմերից որևէ մեկը այդ առաքելության մեջ չէ, այդպիսի վնաս չի առաջանում։

Հոդվածի հաջորդ մասում կքննարկվի կարծիքի ազդեցությանը՝ համագործակցության խնդրին։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930