Vatican News. Դեպի Ալժիր թռիչքի ընթացքում, ինչպես ընդունված է պապական թռիչքների ժամանակ, Հռոմի Լևոն XIV պապը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Truth Social ցանցում իր հասցեին արված հայտարարություններին, նա նշել է.
«Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ ցանկանում Թրամփի հետ բանավեճի մեջ մտնել:
Չեմ կարծում, որ Ավետարանի ուղերձը պետք է չարաշահվի, ինչպես ոմանք են անում։
Ես շարունակում եմ վճռականորեն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը և բազմակողմ համագործակցությունը պետությունների միջև՝ խնդիրների լուծման համար։
Կարդացեք նաև
Այսօր չափազանց շատ մարդիկ են տառապում, չափազանց շատ անմեղ կյանքեր են կորսվել, և կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է կանգնի ու ասի, որ կա ավելի լավ ճանապարհ»։
Այնուհետև Պապն ընդգծել է. «Սա ասում եմ աշխարհի բոլոր առաջնորդներին, ոչ միայն նրան [Թրամփին]․ ավարտենք պատերազմները և խթանենք խաղաղությունն ու հաշտեցումը»։
Ի պատասպան ԱՄՆ-ից լրագրողի հարցին Հռոնի պապն ասաց. «Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից և չեմ վախենում բարձրաձայնել Ավետարանի ուղերձը, ինչը, կարծում եմ, իմ առաքելությունն է և Եկեղեցու առաքելությունը»։
«Մենք քաղաքական գործիչներ չենք», – ընդգծել է նա։
«Մենք արտաքին քաղաքականությամբ չենք զբաղվում այն տեսանկյունից, որով նա կարող է դա ընկալել, սակայն ես հավատում եմ Ավետարանի ուղերձին՝ որպես խաղաղարար»։


















































