Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրացրել ենք նաև ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը»․ Նարեկ Մինասյանը՝ Գաբալայի հանդիպման մասին

Ապրիլ 13,2026 14:20 Share

«Հանդիպման ընթացքում բարձրացրել ենք նաև ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը»,- «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Գաբալայում տեղի ունեցած հանդիպմանը։ 

Ըստ նրա՝ թեև եթե համեմատում ենք ադրբեջանական տարբեր պետական և բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը մեկ տարվա կտրվածքով, ունենք դրական դինամիկա, բայց դեռ հնչում են խնդրահարույց թեզեր․ «Սակայն նույն դրական դինամիկան չունենք ադրբեջանական պետական լրատվամիջոցների դաշտում։ Սա խնդրահարույց է և չի տեղավորվում խաղաղության գործընթացների տրամաբանության շրջանակում»։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Սամվել Մելիքսեթյանն էլ կարծում է՝ ապաշրջափակման գործընթացն առկախված է նաև հայկական կողմի՝ աշխատանքներ չկատարելու պատճառով․ «Մենք Ադրբեջան այցի ժամանակ հասկացանք այդ երկրի տրանսպորտային կոմունիկացիաների տրամաբանությունը և տեխնիկական լուծումները։ Մենք Գաբալայից հասել ենք ՀՀ սահման Ղազախի շրջանում շատ ավելի կարճ ժամանակահատվածում՝ Վրաստան- Ադրբեջան միջպետական հատվածում, քան 170 կմ-ն ՀՀ տարածքով՝ Ոսկեպար-Երևան հատվածով։ Սա ցուցիչ է, թե ինչ որակի են մեր կոմունիկացիաները, ինչը միջազգային տրանզիտի պայմաններում կարևոր խնդիրներից է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ Քոչինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930