«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԵՄ և Արեւելյան գործընկերության մասնագետ Գայանե Աբրահամյանի տեսանյութ-մեկնաբանությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտության վերաբերյալ
Օրբանի պարտությունը հայաստանյան համատեքստում խիստ կարեւոր է, որովհետեւ հենց Օրբանն էր հիմնական հենարանը ե՛ւ Պուտինի համար, ե՛ւ Ալիեւի համար։ Եվ սա կարեւոր է, որ հատկապես տարիներ շարունակ տարբեր գործողություններ են իրականացրել Հայաստանի դեմ։ Վերջին վնասարար գործողությունը, որ Օրբանն իրականացնում էր, մի քանի տարի շարունակ ուղղակի խաթարում էր եւ արգելք էր դնում Հայաստանին տրվող Խաղաղության հիմնադրամից 10-ը եւ 20 մլն աջակցության, այսինքն՝ ռազմական աջակցության։ Անշուշտ, դրանք ոչ մահաբեր զենքերի գնման թույլտվություններ էին, բայց այնուամենայնիվ, մեկ ու կես տարի հենց Օրբանի արգելքով էր, որ ուշացավ այդ աջակցությունը, մինչդեռ մենք դրա կարիքը չափազանց շատ ունեինք։ Եվ դա նաեւ քաղաքական ուղերձ էր, որ Եվրամիությունը Հայաստանին նաեւ ռազմական տեսանկյունից է աջակցություն տրամադրում։
Երկրորդ, իհարկե հայտնի էր մեր հանրության համար, որ ժամանակին 2012 թ-ին հենց Օրբանի անմիջական ներգրավվածությամբ, Ռամիլ Սաֆարովին՝ Գուրգեն Մարգարյանին կացնահարող մարդասպանին, ազատ արձակումն էր, որը ի վերջո Ադրբեջանում հերոսի կոչում ստացավ։
Օրբանի պարտությունը մեկ այլ կարեւորություն եւս ունի, այն որ ԵՄ-ն կարծես, Եվրոպական միության անդամ երկրների, այս դեպքում նաեւ Հունգարիայի բնակչությունը վերահաստատեց իր աջակցությունը ժողովրդավարությանը։ Որովհետեւ տեսնում ենք, որ ծայրահեղ աջական, ծայրահեղական ուժերը, որոնք հաճախ հակաժողովրդավարական քարոզ են իրականացնում, գլուխ են բարձրացնում տարբեր երկրներում, բայց այս դեպքում շատ կարեւոր էր նաեւ ուղերձը, որ ժողովրդավարությունը դեռեւս կարեւոր է, եւ ժողովրդավարությունը դեռևս կարեւոր արժեք է ԵՄ-ում, որի համար հանրությունը կանգնում է սատար, փոխում է նաեւ իշխանություն։ Այս համատեքստում մենք պետք է դիտարկենք այս ընտրությունները։ Եւ այս առումով բավական կարեւոր է Հայաստանի համար։
Կարդացեք նաև
Անշուշտ, կարող են լինել այդպես քննարկումներ, դե Թրամփն էլ էր աջակցում վարչապետ Օրբանին։ Սա իրականում, մեր հայաստանյան համատեքստում մեզ համար հետաքրքիր չէ, որովհետեւ Թրամփի աջակցությունն առավելապես Եվրոպական միության դեմ որոշակի հակադրության համատեքստում է։ Եվ այդ աջակցությունը երբեւէ Հայաստանին չի վնասել։ Այսինքն՝ դրա համար առավելապես շեշտադրում ենք աջակցությունը Ալիեւի եւ Պուտինի՝ Օրբանի համար շատ կարեւոր էր։ Եվ այս դեպքում Պուտինը կորցնում է կարեւոր հենարան Եվրոպայում:
Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ


















































