Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անգամ «Վեոլիան» չի անում, ծուլանում է, ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը ձեռքերը ծալած նստի եւ սպասի հաջորդ անձրեւին. «Հրապարակ»

Ապրիլ 14,2026 11:23 Share

Երեւանն ամեն անձրեւից հետո վերածվում է Վենետիկի։

Քաղաքապետարանը մեղքը գցում է «Վեոլիա ջրի» վրա՝ պնդելով, որ ջրատարների մաքրումն ու սպասարկումը նրանց պատասխանատվության շրջանակում են։

Փոխանակ համակարգային լուծումներ գտնելու՝ պատասխանատուները շարունակում են մեղքը միմյանց վրա բարդել։ Գլխավոր պատասխանատուն, երեւանցու աչքով, «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն է, որը պետք է զբաղվի Երեւանի «լյուկերի» մաքրմամբ, եթե անգամ «Վեոլիան» չի անում, ծուլանում է, ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը ձեռքերը ծալած նստի եւ սպասի հաջորդ անձրեւին։

Հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը «Հրապարակ»-ի հարցին՝ «լյուկերի» մաքրման հետ կապված, պատասխանում է․ ««Լյուկերը» մաքրելը «Վեոլիայի» գործառույթն է, բայց այս մասով մենք իրենց աջակցում ենք, իրենք մաքրում են, հանում են, փողոցի վրա լցնում են, մենք դա տեղափոխում ենք աղբավայր, մենք պարտավորվածություն չունենք, այս պահին ընդամենը աջակցում ենք իրենց։ Նախորդ շաբաթ, երբ 100 հասցեներում անձրեւատարներ են մաքրվել, մեր ուժերով տեղափոխվել են անձրեւատարներից հանված հողն ու աղբը։ Ես «Վեոլիայի» լավ աշխատելու կամ վատ աշխատելու մեջ մտնելու իրավունք չունեմ եւ ոչ էլ մտնում եմ, պետք եղած ժամանակ հանուն քաղաքի պե՞տք է աջակցել` աջակցում եմ այս մասով, իրենք, օրինակ, ցերեկը մաքրում են, մենք գիշերը տեղափոխում ենք, այդքանով է իմ աջակցությունը։ Ինչքանով են մաքրում, ճիշտ են մաքրում, թե չէ` այդ հարցերին ես չանդրադառնամ, մեզ հետ առնչություն չունի»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930