Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ 

Ապրիլ 14,2026 12:56 Share

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մեկնարկած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում, Գործադիր կոմիտեի անդամների կողմից ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ ԴՄԱ Գլխավոր ժողովում ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:

ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ 2025 թվականին առաջադրվել էր առաջին անգամ:

Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել բոլոր դատախազներին՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։

Հիշեցնենք, որ Շանհայ քաղաքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930