Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հաջողված հանրահավաքի հետեւանքն է. Գոհար Մելոյանը` Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասին

Ապրիլ 14,2026 18:57 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին (լուսանկարում) Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ բարեգործության արգելքի հիմքով են հրավիրել կոմիտե. այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չենք կարող ունենալ. «Սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են»։

Նրա կարծիքով՝ քանի որ «Ուժեղ Հայաստանի»՝ ապրիլի 11-ին հրավիրած հանրահավաքը բազմահազարանոց էր, հանրային մեծ աջակցություն եղավ, իշխանությունները ջղաձգվում են։

Գոհար Մելոյանն ընդգծեց, որ Գոհար Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխա ունի, ուստի նրա կարծիքով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմից հենց Գոհար Ղումաշյանի թիրախավորելը պատահական չի։ Նա չբացառեց, որ նախաքննական մարմինը կարող է միջնորդել ծանր խափանման միջոց կիրառել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930