Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի ցուցակի 24-րդ համարը բարեգործությամբ է զբաղվում. ահազանգ «Ուժեղ Հայաստանից»

Ապրիլ 14,2026 20:20 Share

ՔՊ–ի ցուցակի 24-րդ համարը եւս բարեգործությամբ է զբաղվում. Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ, լրագրողների հետ զրույցում հայտարարեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Մելոյանն ու Ալիկ Ալեքսանյանը։

«Մարտի 2-ի դրությամբ հրապարակում է՝ «Հերթական գազիֆիկացված տունը՝ Սպիտակ խոշորացված համայնքում։ Ծրագիրը իրականացվել էր «Փեթակ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, նախագահ Լուսինե Ավետիսյան։ Ամբողջական հաշվետվությունը կներկայացնեմ շուտով»։ Այսինքն՝ ՔՊ-ին կարելի՞ է բացահայտ բարեգործություն, մեզ չէ՞։ Սա երկակի ստանդարտների հերթական դրսևորումն է։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներ, կարող եք սա հանցագործության մասին հաղորդում համարել, գնալո՞ւ եք, բերմա՞ն եք ենթարկելու տիկնոջը»,- ասաց Գոհար Մելոյանը։

Մանրամասները` տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930