Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հիմնավորում կարող է անել միայն խիստ անգրագետ, իր մասին անհիմն մեծ կարծիք ունեցող անձը». Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը

Ապրիլ 14,2026 21:56 Share

Երեկ՝ ապրիլի 13-ին, համացանցից տեղեկացանք, որ ինչ-որ ֆեդերացիա «բողոքի նոտա» է հղել ընդդեմ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի։ Հիմնավորման մեջ առնվազն շատ ծիծաղելի ձևակերպում էին օգտագործել բողոքավորները, թե իբր «ՀԱՕԿ-ը համագործակցության առաջարկ չի անում ֆեդերացիաներին»:

Նախ տեղեկացնեմ որ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկություններ անելը, սակայն եթե ֆեդերացիաների կողմից արվում են խելամիտ գործակցության առաջարկներ, ապա դրանց մշտապես ընթացք է տրվում։ Հետևաբար նման հիմնավորում կարող է անել միայն խիստ անգրագետ, իր մասին անհիմն մեծ կարծիք ունեցող անձը։

Ես, որպես մոտ 36 տարի Ուշու մարտարվեստը համակարգող, կառավարող և զարգացնող, ինչպես նաև Ուշու մարտարվեստի հիմնադիր ՀՀ-ում, վստահորեն պնդում եմ, որ չի եղել գոնե մեկ դեպք, երբ ես դիմեմ ՀԱՕԿ-ին խնդրանքով, ցանկությունով կամ առաջարկով և չարժանանամ ուշադրության աջակցության։ Հետևաբար նման «բողոքի նոտան» ուղղակի պատվերով համերգ է հիշեցնում ու առավել քան ակնհայտ է, որ ուղղորդված է ներկա իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ հայտարարում ենք, որ խստագույնս դատապարտում ենք նման կեղծ օրակարգերը։

Ձեռքներդ հեռու պահեք ՀՀ-ում միակ կայուն զարգացող ոլորտից՝ սպորտից։

Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930