Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թ.-ին կանցկացվի Հայաստանում

Ապրիլ 15,2026 11:33 Share

2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Այս որոշումը կայացվել է այսօր՝ Շանհայում ընթացող՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ Գործադիր կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:

Հիշեցնենք, որ ԴՄԱ Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է, որը կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 դատախազ անդամներից, որոնք ներկայացնում են Ավստրիայի Հանրապետությունը, Կանադան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Քենիայի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Հունգարիան և այլն:

Հիշեցնենք, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստից բացի, Շանհայ քաղաքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930