Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ հաստատված սերտ, կայուն և արդյունավետ համագործակցությունը

Ապրիլ 15,2026 14:57 Share

Ապրիլի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ հաստատված սերտ, կայուն և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, սոցիալական իրավունքներին, առողջության պահպանման իրավունքին և մի շարք այլ ոլորտներին առնչվող։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ-ին առընթեր գործող խորհուրդների կարևորությունը, որոնցում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը` հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ՝ նշելով, որ նման երևույթները հատկապես ակտիվանում են նախընտրական ժամանակահատվածում և պետք է պատշաճ հասցեավորվեն։

Անդրադարձ է կատարվել նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին և ոլորտում առկա մարտահրավերներին։ Պաշտպանը կարևորել է օրենքի շուտափույթ ընդունման ու ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ հզորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ նպատակով պետության կողմից բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների տրամադրման կարևորությունը՝ մանդատը լիարժեքորեն իրականացնելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը և նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930