«Մեր ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որեւէ պատճառ չունի։ Ընդհակառակը, ունի բազմաթիվ պատճառներ՝ այդ ուժերին ընդհանրապես ձայն չտալու։ Քվեարկել այդ ուժերից որեւէ մեկի օգտին` դա նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատի ունի Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժերին։
«Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամբողջությամբ նախկիններից բաղկացած կուսակցություն է։ Ակնհայտ է, որ նախկինների վերաձեւակերպման փուլ է։ Որ ցանկը նայում ես՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ ԲՀԿ-ն, ոնց որ ցանկը խառնած, բաժանած լինեն։ Ես ասում եմ՝ էդ շանսը կա՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարզապես չեն հաղթահարում անցողիկ շեմը։ Եվ ես ուզում եմ ասել, որ հարցումները ցույց են տալիս, որ դա շատ իրատեսական է, եւ մենք այդ էջը փակված ենք համարում, անցնում ենք հետագա մեր ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ առաջարկ է Հայաստանի ժողովրդին՝ էդ բոլորին նստեցնել Նոյան Տապանը եւ բաց թողնել բաց նավարկության դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































