Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան և Բաքուն հայտարարում են՝ հասել են AZAL-ի օդանավի կործանման հետևանքների կարգավորման

Ապրիլ 15,2026 18:40 Share

«Ազատություն». Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման հետ կապված։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը երկու երկրների նախագահների միջև 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հասել են համապատասխան կարգավորման՝ ներառյալ փոխհատուցումների հարցը։ Ըստ փաստաթղթի՝ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում՝ հակաօդային պաշտպանության համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով։

Հաղորդագրությամբ կողմերը վստահություն են հայտնում նաև, որ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և փոխադարձ շահերի վրա, կշարունակվի, և համագործակցությունը կընդլայնվի։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930