Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ոչ խնդիր եմ ունեցել Վալոդյայի, ո՛չ էլ Կարենի հետ․ առավել ևս վրեժխնդրության ցանկություն չի եղել․ Նարեկ Օհանյան

Ապրիլ 15,2026 19:01 Share

«Ամենաառաջին օրվանից, երբ այդ հանցանքը կատարվեց, իմ այնտեղ չգտնվելը, տանը լինելը մարդկանց կողմից հաստատվել է։ Հետո մի հատ սցենար գրվեց, ու այդ սցենարով որոշվեց, որ ես…»,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում ասաց մեղադրյալներից Նարեկ Օհանյանը։

Նա իր այս հայտարարությունն արեց հանրային մեղադրողի կողմից ներկայացված խափանման միջոց կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու միջնորդության քննարկման ժամանակ։ Դատարանը նրան ընդհատեց՝ ասելով, որ իր հայտարարությունները կարող են լինել միայն խափանման միջոցի վերաբերյալ։

«Բա ուրիշ ե՞րբ խոսեմ այս ամեն ինչի մասին։ Կալանքի մեջ մնալով՝ իմ խնդիրներն ավելի են շատանում։ Ես ոչ խնդիր եմ ունեցել Վալոդյայի, ո՛չ էլ Կարենի հետ․ առավել ևս վրեժխնդրության ցանկություն չի եղել։ Բոլորը գիտեն՝ վրեժխնդրության հասկացությունը վերացել է իմ մոտ։ Էսքանից հետո ասում եք՝ մի խոսացեք, բա ես ե՞րբ խոսեմ, որ անիմաստ կալանքի տակ եմ»,- ասաց Օհանյանը։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունն ու գործով երկու մեղադրյալների կալանքը երկարաձգեց ևս երեք ամսով։

Հիշեցնենք, որ գործով անցնում են՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը։

Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ։ Նրա հետ միասին սպանվել էր նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930