Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կճոյանի փաստաբանը արագացված դատաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց

Ապրիլ 15,2026 19:15 Share

ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի, երրորդ անձ՝ Երևան համայնքի Սուրբ Աբգար թագավորի փողոցի 77/2 հասցեում գտնվող 8250,25 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջի մասին դատական նախորդ նիստը հետաձգելուց հետո նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հրապարակած ակտով մերժել էր Սամվել Կճոյանի պաշտպանի կողմից ներկայացված վաղեմության հայցի կիրառման միջնորդությունը։

Այսօրվա նախնական դատական նիստում փաստաբան Վարազդատ Ասատրյանը միջնորդեց արագացված դատաքննություն իրականացնել, որովհետև ըստ պաշտպանության կողմի՝ հայցվորի միջնորդությունն անհիմն է։ Դատախազության ներկայացուցիչը առարկեց։ Դատարանը նիստը հետաձգեց՝ հայտարարելով, որ պաշտպանի միջնորդության մասին որոշումը կհրապարակի լրացուցիչ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930