Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նման փոքր տնտեսությունում մեկ-երկու խոշոր ձեռնարկությունների դիվիդենտների քաղաքականությունը կարող է էականորեն ազդել օտարերկրյա ուղղակի ներդրումների թվերի վրա. Հայկազ Ֆանյան

Ապրիլ 16,2026 12:42 Share

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2024թ.-ին եղել է 131.6 մլն դոլար, այդ թվում է տնտեսության իրական հատվածում՝ -121 մլն դոլար։

2025թ.-ին ՕՈՒՆ զուտ ներհոսքը եղել է 605.1 մլն դոլար, այդ թվում տնտեսության իրական հատվածում՝ -1.6 մլն դոլար։

Ի՞նչ է մինուսը նշանակում. նշանակում է, որ Հայաստանի ռեզիդենտ ձեռնարկություններում օտարերկրյա ներդրողների կողմից բաժնետիրական կապիտալի համալրումների (այդ թվում՝ ռեզիդենտներից բաժնետոմսերի ձեռքբերումների), ՕՈՒՆ ընկերությունների չբաշխված շահույթի և փոխկապակցված կողմերից ստացված պարտքերի ընդհանուր գումարն ավելի փոքր է եղել, քան բաժնետիրական կապիտալի նվազեցումները (բաժնետոմսերի վաճառքը ռեզիդենտներին), ՕՈՒՆ ընկերությունների հայտարարված դիվիդենտները և փոխկապակցված կողմերի պարտքի մարումների հանրագումարը։

Իսկ ավելի կոնկրետ ի՞նչու է 2024թ.-ի ՕՈՒՆ զուտ ներհոսքի ցուցանիշն այդքան ցածր եղել – որովհետև այդ տարի միայն երկու խոշոր ՕՈՒՆ ընկերություններ հայտարարել են մոտ 142 միլիարդ դրամի կամ մոտ 361 միլիոն դոլարի դիվիդենտ իրենց օտարերկրյա բաժնետերերին, ԶՊՄԿ-ն՝ մոտ 119 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ մոտ 23 մլրդ դրամ։

Ի՞նչ եմ ուզում ասել՝ մեր նման փոքր տնտեսությունում մեկ-երկու խոշոր ձեռնարկությունների դիվիդենտների քաղաքականությունը կարող է էականորեն ազդել ՕՈՒՆ թվերի վրա։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ չբաշխված շահույթը ևս ներդրում է՝ վերաներդրում, դա վատ չի, բայց ինձ համար որպես մասնագետի ավելի հետաքրքիր կլիներ տեսնել, այսպես կոչված, greenfield ներդրումների մեծությունը, ինչպիսին է Firebird AI-ը (օտարերկրյա ներդրողների մասով), բայց greenfield ներդրումների մասով, ցավոք սրտի, բացվածք չի հրապարակվում․․․

*Հիմք է ընդունվել տարվա միջին դրամ/դոլար փոխարժեքը, հնարավոր է չնչին շեղումներ լինեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930